SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Գուրգեն Սիմոնյանը BAIKAL OPEN մրցաշարում բրոնզե մեդալ է նվաճել


Գուրգեն Սիմոնյանը BAIKAL OPEN մրցաշարում բրոնզե մեդալ է նվաճել
Ըմբշամարտ

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի ներկայացուցիչ Գուրգեն Սիմոնյանը բրոնզե մեդալ է նվաճել Ուլան-Ուդեում կայացած BAIKAL OPEN միջազգային մրցաշարում։

28-րդ միջազգային մրցաշարում Հայաստանի հավաքականը ներկայացված էր երկու ըմբիշով։ Թիմի միակ մեդալը նվաճեց 23-ամյա Գուրգեն Սիմոնյանը, որը հանդես էր գալիս մինչև 97 կգ քաշային կարգում։

Բրոնզե մեդալի ճանապարհին Սիմոնյանը տարավ երեք հաղթանակ։ 1/8 եզրափակիչում հայ ըմբիշը 4:0 հաշվով հաղթեց Տուվան ներկայացնող Կալին Օոլ-Սորուկտուին, իսկ քառորդ եզրափակիչում ժամանակից շուտ առավելության հասավ Բուրյաթիայի ներկայացուցիչ Ռոման Սանժեևի նկատմամբ՝ 10:0։

Կիսաեզրափակիչում Սիմոնյանը պարտվեց Բելառուսի ներկայացուցիչ Ալեքսանդր Գուշտինին, որը հետագայում դարձավ մրցաշարի արծաթե մեդալակիր։ Բրոնզե մեդալի համար գոտեմարտում Հայաստանի ներկայացուցիչը վստահ հաղթանակ տարավ Բուրյաթիայի ըմբիշ Չինգիզ Բալժիմաևի նկատմամբ՝ 11:0։

Հայաստանի հավաքականի ևս մեկ ներկայացուցիչ՝ Արման Մուսիկյանը, հանդես եկավ մինչև 65 կգ քաշային կարգում։ 1/8 եզրափակիչում նա հավասար գոտեմարտ անցկացրեց Յակուտիան ներկայացնող Էդուարդ Պոպովի հետ, սակայն 2:2 հաշվի դեպքում պարտվեց լրացուցիչ ցուցանիշներով և մնաց առանց մեդալի։

Նշենք, որ մինչև 86 կգ քաշային կարգում մրցաշարի հաղթող դարձավ հայազգի Արսեն Բալայանը, որը ներկայացնում է Կալինինգրադի մարզը։

BAIKAL OPEN մրցաշարը կայացավ հունիսի 26-27-ը Ուլան-Ուդեում։ Մինչև 97 կգ քաշային կարգում չեմպիոն դարձավ Կեմերովոյի մարզի ներկայացուցիչ Կոնստանտին Պշենիչնիկովը, արծաթե մեդալը նվաճեց բելառուս Ալեքսանդր Գուշտինը, իսկ բրոնզե մեդալակիրներ դարձան Կեմերովոյի մարզի ներկայացուցիչ Իվան Կիրիլովը և Հայաստանի ներկայացուցիչ Գուրգեն Սիմոնյանը։


Telegram Sportaran

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։