SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

U16 Եվրոբասկետը Երևանում. Հայաստանը մեկնարկում է Անդորրայի դեմ խաղով


U16 Եվրոբասկետը Երևանում. Հայաստանը մեկնարկում է Անդորրայի դեմ խաղով
Բասկետբոլ

Այսօր՝ հուլիսի 4-ին, Երևանում մեկնարկում է բասկետբոլի Եվրոպայի U16 առաջնությունը C դիվիզիոնում։ Մրցաշարը կանցկացվի 9 հավաքականների մասնակցությամբ, իսկ առաջնության տանտերը Հայաստանն է։

Հայաստանի U16 հավաքականը հանդես կգա B խմբում։ Հայկական թիմի մրցակիցները կլինեն Անդորրան, Մալթան, Ջիբրալթարը և Մոնակոն։ A խմբում հանդես կգան Կոսովոն, Ալբանիան, Սան Մարինոն և Մոլդովան։

Տնային մրցաշարում Հայաստանի հավաքականն առաջին հանդիպումը կանցկացնի արդեն այսօր։ Թիմը կմրցի Անդորրայի հետ, խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 19:00-ին։

Որտեղ դիտել U16 Եվրոբասկետը C դիվիզիոնում

Եվրոպայի U16 առաջնության C դիվիզիոնի բոլոր հանդիպումները հնարավոր կլինի անվճար դիտել ուղիղ եթերում՝ FIBA-ի պաշտոնական YouTube ալիքով։

Հայաստանի հավաքականի համար այս մրցաշարը առանձնահատուկ նշանակություն ունի։ Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայում չեն թաքցնում, որ տնային առաջնությունում թիմի գլխավոր նպատակը հաղթանակն է։ Անցած տարի Հայաստանի U16 հավաքականը C դիվիզիոնում զբաղեցրեց երրորդ տեղը և մոտ էր եզրափակիչ դուրս գալուն։

Այժմ թիմը հնարավորություն ունի հաջորդ քայլն անել արդեն սեփական հարկի տակ՝ Երևանի երկրպագուների աջակցությամբ։


Telegram Sportaran

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։