SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

«Արաթար-Արմենիան» առաջին խաղակեսում երեք գոլ խփեց «Շիրակի» դեմ և հաղթանակ տարավ Շիրակում


«Արաթար-Արմենիան» առաջին խաղակեսում երեք գոլ խփեց «Շիրակի» դեմ և հաղթանակ տարավ Շիրակում
Ֆուտբոլ

«Արարատ-Արմենիան» Հայաստանի առաջնության 8-րդ տուրի արտագնա խաղում հաղթանակ տարավ «Շիրակի» նկատմամբ։

Հանդիպումն ավարտվեց երկրի գործող չեմպիոնի՝ 3:1 հաշվով հաղթանակով։

Թիմը խաղի ելքը վճռեց դեռ առաջին խաղակեսում՝ երեք անգամ գրավելով տանտերերի դարպասը։ «Արարատ-Արմենիայի» կազմում գոլի հեղինակ դարձան Խուլիո Բուենոն և Կառլոս Ֆրանսան, իսկ ևս մեկ գնդակ «Շիրակի» պաշտպան Սուրեն Ծառուկյանն ուղարկեց սեփական դարպասը։

Հյուրերի կազմում գոլային փոխանցումներ կատարեցին Արթուր Սերոբյանը և Խուան Բալանտան։

Երկրորդ խաղակեսում «Շիրակին» հաջողվեց մեկ գնդակ հետ բերել․ գյումրեցիների միակ գոլը խփեց Ռուդիկ Մկրտչյանը, սակայն փոխել հանդիպման ընթացքը տանտերերին չհաջողվեց։

Այս հանդիպումից հետո «Արարատ-Արմենիայի» միանգամից հինգ ֆուտբոլիստներ կմիանան Հայաստանի ազգային հավաքականին՝ Խուլիո Բուենոն, Կարեն Մուրադյանը, Արթուր Սերոբյանը, Ժիրայր Շաղոյանը և Արայիկ Էլոյանը։

Խաղային օրվա մեկ այլ հանդիպումում Երևանի «Արարատը» նվազագույն՝ 1:0 հաշվով հաղթեց «Սյունիքին»։ Հանդիպման միակ գոլի հեղինակ դարձավ Սինդու Բակայոկոն։


Telegram Sportaran

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։