Հենրիխ Մխիթարյանը հավակնում է «Ինտերի»՝ հոկտեմբերի լավագույն ֆուտբոլիստի կոչմանը
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայտնվել է Միլանի «Ինտերի»՝ 2026 թվականի հոկտեմբերի լավագույն ֆուտբոլիստի կոչման չորս հավակնորդների թվում։ Ակումբը հրապարակել է Betsson Sport Player of the Month մրցանակի թեկնածուների անունները։
37-ամյա հայ ֆուտբոլիստից բացի, անհատական մրցանակի համար կպայքարեն «ներաձուրիների» ևս երեք խաղացողներ՝ ֆրանսիացի հարձակվող Մարկուս Թյուրամը, լեհ կիսապաշտպան Պյոտր Զելինսկին և բրազիլացի Կառլոս Աուգուստոն։
Հոկտեմբերին Մխիթարյանը «Ինտերի» կազմում անցկացրել է հինգ հանդիպում և կատարել երկու գոլային փոխանցում։ Հայ կիսապաշտպանի ելույթները նրան հնարավորություն են տվել հայտնվելու ամսվա լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդների թվում։
Հաղթողին կորոշեն «Ինտերի» երկրպագուները՝ քվեարկելով ակումբի պաշտոնական սոցիալական էջերում։
Քվեարկությունը մեկնարկել է նոյեմբերի 14-ին։ Հոկտեմբերի լավագույն ֆուտբոլիստի մրցանակակրի անունը կհայտարարվի ավելի ուշ։
