Բռնցքամարտի Եվրոպայի 2026 թվականի առաջնությունը Սոֆիայում․ 4-րդ օրվա արդյունքները
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Սեպտեմբերի 20-ին Սոֆիայում ավարտվեց տղամարդկանց և կանանց բռնցքամարտի Եվրոպայի 2026 թվականի առաջնության չորրորդ մրցումային օրը։ Քաշային կարգերի մեծ մասում կայացան 1/8 եզրափակչի մենամարտերը, որոնց արդյունքներով որոշվեցին քառորդ եզրափակչի մասնակիցները։ Կանանց +80 կգ քաշային կարգում արդեն անցկացվեցին քառորդ եզրափակչի մենամարտերը։
Հայաստանի հավաքականի կազմում այդ օրը ռինգ դուրս եկան վեց բռնցքամարտիկներ։ Հաղթանակներ տարան Ռուդոլֆ Գարբոյանը (50 կգ) և Դավիթ Չալոյանը (+90 կգ)՝ երկուսն էլ դուրս գալով քառորդ եզրափակիչ։ Լյուսյա Ավետիսյանը (54 կգ), Նարեկ Մանասյանը (90 կգ), Արթուր Սահակյանը (65 կգ) և Անի Մուրադյանը (+80 կգ) ավարտեցին ելույթները մրցաշարում։
Ստորև ներկայացնում ենք չորրորդ օրվա բոլոր մենամարտերի արդյունքները։
Կանայք, մինչև 54 կգ — 1/8 եզրափակիչ
- Սիրինե Շարաաբի (Իտալիա) — Սոֆիա Ռեզենդե (Պորտուգալիա) — 5:0
- Անաստասիա Կոոլ (Ռուսաստան) — Լյուսյա Ավետիսյան (Հայաստան) — RSC
- Բուսե Նազ Չաքըրօղլու (Թուրքիա) — Զեյնաբ Ռահիմովա (Ադրբեջան) — RSC
- Սարա Չիրկովիչ (Սերբիա) — Իննա Ստատկևիչ (Ուկրաինա) — 5:0
- Լորեն Մաքին (Անգլիա) — Յուլիա Կորոլ (Մոլդովա) — RSC
- Լենկա Բերնարդովա (Չեխիա) — Վենելինա Պոպտոլևա (Բուլղարիա) — 3:2
- Վասիլա Լխադիրի (Ֆրանսիա) — Ջենիֆեր Լիհեյն (Իռլանդիա) — 4:1
- Պիհլա Կայվո-Օյա (Ֆինլանդիա) — Վիկտորիա Ռոգալինսկա (Լեհաստան) — 5:0
Կանայք, մինչև 70 կգ — 1/8 եզրափակիչ
- Շանտել Ռիդ (Անգլիա) — Դիտտե Ֆրոստհոլմ (Դանիա) — 5:0
- Էվելին Իգարո (Իռլանդիա) — Արինա Դանիլչիկ (Բելառուս) — 5:0
- Միլենա Մատովիչ (Սերբիա) — Մաելիս Ռիշոլ (Ֆրանսիա) — 5:0
- Լունա Բելո (Նիդեռլանդներ) — Անաստասիա Չեռնոկոլենկո (Ուկրաինա) — 4:0
- Բարբարա Մարչինկովսկա (Լեհաստան) — Էլիսավետ Կոնստանտինիդու (Հունաստան) — 5:0
- Նադեժդա Գոլուբևա (Ռուսաստան) — Կիարա Սարայելլո (Իտալիա) — 5:0
- Բուսենազ Սուրմենելի (Թուրքիա) — Դունիա Մարտինես Մաս (Իսպանիա) — 5:0
- Լեոնի Մյուլեր (Գերմանիա) — Ջեսիկա Տրիբելովա (Սլովակիա) — 5:0
Կանայք, +80 կգ — 1/4 եզրափակիչ
- Ժոֆիա Սիրա (Հունգարիա) — Անի Մուրադյան (Հայաստան) — 5:0
- Քսենիա Օլիֆիրենկո (Ռուսաստան) — Դարյա Սազոնովա (Մոլդովա) — 5:0
- Էլժբետա Վույչիկ (Լեհաստան) — Կլիոնա Դ'Արսի (Իռլանդիա) — 5:0
- Հավվանուր Քեթհյուդա (Թուրքիա) — Մարիա Լովչինսկա (Ուկրաինա) — RSC
Տղամարդիկ, մինչև 50 կգ — 1/8 եզրափակիչ
- Բաիր Բատլաև (Ռուսաստան) — Սախիլ Ալախվերդով (Վրաստան) — 5:0
- Ռուդոլֆ Գարբոյան (Հայաստան) — Լեանդրո Ալմեյդա (Պորտուգալիա) — 3:2
- Դավիդ Զախարի (Իսրայել) — Ալեքսանդրոս Մավրոմատիս (Հունաստան) — 5:0
- Սուբհան Մամեդով (Ադրբեջան) — Էմանուել Կոչո (Ալբանիա) — 5:0
- Իշտվան Սակա (Հունգարիա) — Կատալին Տուրկու (Մոլդովա) — 4:1
- Մաքսիմ Ռուդիկ (Ուկրաինա) — Էրգյունալ Սեբահթին (Բուլղարիա) — 5:0
Տղամարդիկ, մինչև 65 կգ — 1/8 եզրափակիչ
- Հյուգո Գրո (Ֆրանսիա) — Դին Քլենսի (Իռլանդիա) — 5:0
- Բարտլոմեյ Ռոշկովիչ (Լեհաստան) — Օիեր Իբարեչե (Իսպանիա) — 3:2
- Իսմայիլ Ումար (Ֆինլանդիա) — Ռասուլ Մագոմեդով (Ռուսաստան) — 4:0
- Լաշա Գագնիձե (Վրաստան) — Պատրիս Մուգալզայ (Անգլիա) — 3:2
- Էլվին Ալիև (Ուկրաինա) — Ռասուլ Տիսաև (Բելգիա) — 5:0
- Մալիկ Հասանով (Ադրբեջան) — Ռումեն Ռումենով (Բուլղարիա) — RSC
- Էմին Յըլդըզ (Ավստրիա) — Արթուր Սահակյան (Հայաստան) — 3:2
- Ալեքսանդր Պարասկիվ (Մոլդովա) — Կալիդ Օսման (Դանիա) — 5:0
Տղամարդիկ, մինչև 90 կգ — 1/8 եզրափակիչ
- Էնմանուել Ռեյես Պլա (Իսպանիա) — Ռամազան Դադաև (Ռուսաստան) — 3:2
- Ռոսելին Բաչևսկի (Բուլղարիա) — Յոզեֆ Կոստուր (Սլովակիա) — WO
- Գեորգի Կուշիտաշվիլի (Վրաստան) — Սոեբ Բուաֆիա (Ֆրանսիա) — 5:0
- Ջեք Մարլի (Իռլանդիա) — Արիան Սաեդ-Փանահ (World Boxing-ի փախստականների թիմ) — 3:2
- Էմրահ Յասար (Թուրքիա) — Նարեկ Մանասյան (Հայաստան) — 5:0
- Անդրեյ Զապլիտնի (Մոլդովա) — Իլչո Կոստովսկի (Հյուսիսային Մակեդոնիա) — 5:0
- Քևին Լեբովսկի (Գերմանիա) — Ռաուֆ Ռահիմով (Ադրբեջան) — 4:1
- Այզեկ Օկոհ (Անգլիա) — Ալեքսեյ Սևոստյանով (Լեհաստան) — 5:0
Տղամարդիկ, +90 կգ — 1/8 եզրափակիչ
- Դավիթ Չալոյան (Հայաստան) — Դմիտրի Լովչինսկի (Ուկրաինա) — 5:0
- Դավիդ Սուրով (Ռուսաստան) — Օսկար Սաֆարյան (Լեհաստան) — 4:1
- Մոհամեդ Վալիդ Բուրհա (Բելգիա) — Լուկա Պրատլյաչիչ (Խորվաթիա) — RSC
- Ահմեդ Հագագ (Ավստրիա) — Նիկիտա Պուտիլով (Գերմանիա) — 4:1
- Օմար Շիհա (Նորվեգիա) — Վլադիսլավ Սմյագլիկով (Բելառուս) — 5:0
- Մագոմեդ Աբդուլլաև (Ադրբեջան) — Նիկոլայ Բուրդյուժա (Մոլդովա) — RSC
- Նիկոլոզ Բեգաձե (Վրաստան) — Յոնաս Յազյավիչյուս (Լիտվա) — RSC
- Դամար Թոմաս (Անգլիա) — Մյուջահիթ Իլյաս (Թուրքիա) — 5:0
Այսպիսով, չորրորդ մրցումային օրվանից հետո Հայաստանի հավաքականից պայքարը շարունակում են Ռուդոլֆ Գարբոյանն ու Դավիթ Չալոյանը, որոնք միացան Եվրոպայի առաջնության հաջորդ փուլեր ավելի վաղ դուրս եկած հայ բռնցքամարտիկներին։
RSC — հաղթանակ մրցավարի կողմից մենամարտը դադարեցնելուց հետո։ WO — հաղթանակ առանց մենամարտի անցկացման։

