SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Տիկնիզյանը մասնակցեց ամբողջ խաղին և օգնեց «Օլիմպիակոսին» հաղթանակ կորզել 92-րդ րոպեին


Տիկնիզյանը մասնակցեց ամբողջ խաղին և օգնեց «Օլիմպիակոսին» հաղթանակ կորզել 92-րդ րոպեին
Ֆուտբոլ

«Օլիմպիակոսը» Հունաստանի առաջնության 5-րդ տուրում դժվար արտագնա հաղթանակ տարավ «Լևադիակոսի» նկատմամբ։

Հանդիպումն ավարտվեց Պիրեյը ներկայացնող թիմի՝ 1:0 հաշվով հաղթանակով։ Միակ գոլը գրանցվեց արդեն ավելացված ժամանակում․ 92-րդ րոպեին Մանոլիս Սալիակասը գլխի հարվածով եզրափակեց Ռեմո Ֆրոյլերի փոխանցումը։

Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Տիկնիզյանը «Օլիմպիակոսի» մեկնարկային կազմում էր և անցկացրեց ամբողջ հանդիպումը։ Հայ ֆուտբոլիստը նաև մասնակցեց իր թիմի երկարատև գոլային գրոհին, որն ավարտվեց Սալիակասի վճռորոշ գոլով։

Նաիր Տիկնիզյանի վիճակագրությունը «Լևադիակոսի» դեմ խաղում

  • Սրող փոխանցումներ՝ 2
  • Փոխանցումներ տուգանային հրապարակ՝ 1-ը 7-ից
  • Ճշգրիտ փոխանցումներ՝ 31 (85%)
  • Գնդակի կորուստներ՝ 16
  • Երկարատև առաջխաղացումներ գնդակով՝ 2
  • Խլումներ՝ 1
  • Գնդակի հեռացումներ՝ 2
  • Գնդակի վերադարձներ՝ 4
  • Մենապայքարներ՝ 0-ը 2-ից
  • Օդային մենապայքարներ՝ 2-ը 4-ից
  • SofaScore-ի գնահատական՝ 7,0

Այսպիսով, «Օլիմպիակոսը» կարևոր երեք միավոր վաստակեց նախորդ տուրում ՕՖԻ-ից կրած պարտությունից հետո։

Այժմ Տիկնիզյանը կմիանա Հայաստանի ազգային հավաքականին, որը սկսում է նախապատրաստվել Ազգերի լիգայի առաջիկա հանդիպումներին։


Telegram Sportaran

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։