Արարատից հեռացան ևս երեք ֆուտբոլիստներ
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Երևանի «Արարատը» հայտարարեց թիմի մի շարք խաղացողների հետ համագործակցության ավարտի մասին: Կլուբը լքում են Ալլասան Ֆայեն, Զակարիա Մակնունը և Ալսենի Տուրեն:
22-ամյա Ալլասան Ֆայեն, որը «Արարատում» հանդես էր գալիս 2023-ի գարնանից, խաղացել է 60 հանդիպում Fastex Պրեմիեր-լիգայում, մեկ գոլ է խփել և մեկ գոլային փոխանցում կատարել: Կոնտրակտի ժամկետը լրանալուց հետո կողմերը որոշեցին չերկարացնել համաձայնագիրը:
Զակարիա Մակնունը թիմին միացավ այս մրցաշրջանից առաջ և «Արարատում» խաղացել է չորս հանդիպում: Ալսենի Տուրեն, ով թիմի հետ միացել է 2025-ի գարնանային հատվածում, հանդես է եկել «Արարատ-2»-ում: Երկու խաղացողների կոնտրակտները դադարեցվել են փոխադարձ համաձայնությամբ:
Նախորդում ակումբը բաժանվել է նաև Մուսսա Կանտեից, Պողոս Այվազյանից, Ջեյմս Ջոնայից և Տիգրան Սարգսյանից:
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0