Էմմա Պողոսյանը՝ 2026 թվականի երիտասարդների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայ ծանրորդուհի Էմմա Պողոսյանը դարձել է Եգիպտոսում անցկացվող 2026 թվականի երիտասարդների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր։ Մինչև 86 կգ քաշային կարգում նա երկամարտի արդյունքում գրանցել է 253 կգ արդյունք։
Պողոսյանը պոկում վարժությունում բարձրացրել է 109 կգ, իսկ հրում վարժությունում՝ 144 կգ։ Հայ մարզուհու համար սա արդյունքի բարելավում էր՝ համեմատած մեծահասակների 2026 թվականի Եվրոպայի առաջնության հաղթական ելույթի հետ․ պոկումում՝ 2 կգ-ով, իսկ հրումում՝ 3 կգ-ով ավելի։
Մինչև 86 կգ քաշային կարգում պայքարը չափազանց լարված էր։ Հինգ հաջող մոտեցումներից հետո Պողոսյանը վեցերորդ մոտեցման ժամանակ պահպանեց չեմպիոնական տիտղոսի համար պայքարելու հնարավորությունը՝ հրում վարժությունում պատվիրելով 149 կգ, սակայն չկարողացավ բարձրացնել այդ քաշը։
Հաղթանակը նվաճեց Թուրքմենստանի ներկայացուցիչ Անամջան Ռուստամովան, որը երկամարտի արդյունքում հավաքեց 257 կգ։ Արծաթե մեդալը նվաճեց չինուհի Լինյուե Սյուն՝ 256 կգ արդյունքով։
Կանանց մինչև 86 կգ քաշային կարգի արդյունքները
- Անամջան Ռուստամովա — Թուրքմենստան — 257 կգ՝ 110 կգ պոկում + 147 կգ հրում
- Լինյուե Սյու — Չինաստան — 256 կգ՝ 110 կգ + 146 կգ
- Էմմա Պողոսյան — Հայաստան — 253 կգ՝ 109 կգ + 144 կգ

Էմմա Պողոսյանի բրոնզե մեդալից հետո Եգիպտոսում անցկացվող երիտասարդների աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականի ակտիվում արդեն կա երեք մեդալ՝ 1 ոսկե, 1 արծաթե և 1 բրոնզե։
Այսօր Հայաստանի կազմում մրցահարթակ դուրս կգա նաև Վալերիկ Մովսիսյանը՝ 94 կգ քաշային կարգում։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0