SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Էլինա Ավանեսյանը հաղթանակով մեկնարկեց Սան Պաուլոյի WTA 250 մրցաշարում


Էլինա Ավանեսյանը հաղթանակով մեկնարկեց Սան Պաուլոյի WTA 250 մրցաշարում
Թենիս

Հայաստանի ներկայացուցիչ Էլինա Ավանեսյանը հաջողությամբ մեկնարկեց Սան Պաուլոյում ընթացող WTA 250 կարգի մրցաշարում, որն անցկացվում է հարդ ծածկույթի վրա։

1/16 եզրափակչում WTA-ի վարկանիշային աղյուսակում 155-րդ տեղը զբաղեցնող Ավանեսյանը հանդիպեց արգենտինացի Խուլիա Ռիերայի հետ, որը համաշխարհային դասակարգման աղյուսակում 144-րդն է։

Հայ թենիսիստուհին հաղթանակ տարավ երկու սեթում՝ 6:2, 6:4, և դուրս եկավ մրցաշարի 1/8 եզրափակիչ։

Հաջորդ փուլում Սան Պաուլոյում կարող է կայանալ հայկական դիմակայություն։ Ավանեսյանի հավանական մրցակիցը Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ՝ Ալինա Չարաևան է (WTA 133)։

Չարաևան առաջին շրջանի իր հանդիպումն անցկացնում է չինացի Յու Սյաոդիի (WTA 207) դեմ։ Անձրևի պատճառով հանդիպումը դադարեցվել է այն պահին, երբ սեթերի հաշիվը եղել է 1:1։

Այդ հանդիպման հաղթողը Ավանեսյանի հետ կպայքարի մրցաշարի քառորդ եզրափակիչ դուրս գալու համար։


Telegram Sportaran

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։