Եղիշե Մելիքյան. «Իռլանդիայի դեմ հանդիպումը կլինի իսկական ֆուտբոլային մենամարտ»
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Աշխարհի առաջնություն 2026-ի որակավորման Իռլանդիայի հավաքականի դեմ հանդիպումից առաջ, որը կկայանա հոկտեմբերի 14-ին Դուբլինում, Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը կիսվեց իր սպասումներով և մտքերով առաջիկա հանդիպման վերաբերյալ։
Եղիշե Մելիքյանի մամուլի ասուլիսը Իռլանդիայի դեմ պատասխան խաղից առաջ
— Ի՞նչ տարբերություններ եք տեսնում ակումբների և Հայաստանի հավաքականի հետ աշխատանքում։
— Իհարկե, տարբերություններ կան։ Հավաքականում պատասխանատվությունն ավելի մեծ է։ Տարբերվում է նաև հոգեբանությունը և վերաբերմունքը աշխատանքի նկատմամբ։ Ակումբներում ֆուտբոլիստները խաղում են պայմանագրով՝ վարձատրության դիմաց, և նրանցից պահանջելը հեշտ է։ Հավաքականում նրանք խաղում են կանչով, այստեղ ֆինանսական հարցեր չկան։ Ամենակարևորը պատասխանատվությունն է, հայրենասիրությունը և բնավորությունը։
— Շատ արտագնա խաղերում, ինչպես վաղը՝ Իռլանդիայի դեմ, հավաքականին աջակցում են սփյուռքի բազմաթիվ երկրպագուներ։ Ի՞նչ նշանակություն ունի դա ձեզ համար։
— Դա նշանակում է, որ մենք խաղում ենք նրանց համար։ Հայաստանի հավաքականը խաղում է բոլոր հայերի համար՝ թե՛ հայրենիքում, թե՛ արտերկրում։ Մենք ցանկանում ենք, որ մեր հայրենակիցները հպարտանան թիմով։ Տանը թե՛ արտագնա խաղերում, մենք ներկայացնում ենք բոլոր հայերին։
— Նաիր Տիկնիզյանի վիզայի հետ կապված խնդիր եղե՞լ է Իռլանդիա մեկնելու համար։
— Ոչ, նման խնդիր չի եղել, ամեն ինչ նորմալ է։
— Կկարողանա՞ք Դուբլինում խաղալ ավելի լավ, քան Երևանում։
— Հաղթանակից հետո ասացի, որ Դուբլինում կլինի բոլորովին այլ խաղ։ Մենք հոգեբանորեն պատրաստ ենք, հասկանում ենք, որ շատ դժվար է լինելու։ Իռլանդիան պարտվել է, և սա նրանց վերջին հնարավորությունն է, ուստի նրանց մոտ մոտիվացիան շատ բարձր կլինի։ Մենք պետք է պատրաստ լինենք 100 տոկոսով՝ թե՛ հոգեբանորեն, թե՛ տակտիկապես։
— Իռլանդիայի հավաքականի գլխավոր մարզիչը ասաց, որ իրենց համար սա շատ կարևոր խաղ է և անպայման պետք է հաղթեն։ Համաձա՞յն եք։
— Այո, հասկանում եմ նրանց մոտիվացիան։ Մենք էլ նույն վիճակում ենք։ Երկու թիմերն էլ վերջին խաղերը պարտվել են և կորցրել կարևոր միավորներ։ Այսպիսով, վաղվա երեք միավորը մեծ նշանակություն կունենա։ Կարծում եմ՝ մեզ սպասվում է իսկական ֆուտբոլային մարտ։ Խաղը ցույց կտա՝ ով կհաղթի։
Հիշեցնենք, որ Երևանի առաջին խաղում Հայաստանի հավաքականը հաղթել էր 2:1 հաշվով։ Դուբլինի հանդիպումից առաջ հայերը պարտվել են Հունգարիային, իսկ իռլանդացիները՝ Պորտուգալիային։
Էրիկ Փիլոյան. «Կանենք ամեն ինչ՝ Իռլանդիայի դեմ հաղթանակի համար»
Իռլանդիայի հավաքականի գլխավոր մարզիչը. «Հայաստանի դեմ արդյունքը ամենակարևորն է»