Էդուարդ Սպերցյանը Դուբայ մեկնելուց առաջ այցելել է Խորեն Հովհաննիսյանի ակադեմիա
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի հավաքականի ավագ Էդուարդ Սպերցյանը Դուբայ մեկնելու ճանապարհին, որտեղ նա պետք է բուժզննում անցնի սաուդյան «Ալ-Ահլիի» հետ պայմանագիր ստորագրելուց առաջ, եղել է Երևանում և այցելել Խորեն Հովհաննիսյանի ակադեմիա։
Սպերցյանը հանդիպել է ակադեմիայի պատանի սաներին, զրուցել նրանց հետ և պատմել իր ֆուտբոլային ճանապարհի մասին։ Կիսապաշտպանը կիսվել է, թե ինչպես է սկսել կարիերան, ինչպես նաև խոսել այն դժվարությունների մասին, որոնք պետք է հաղթահարի ֆուտբոլիստը՝ պրոֆեսիոնալ մակարդակի հասնելու համար։
Հայաստանի հավաքականի ավագը նաև ժամանակ է անցկացրել խաղադաշտում․ Սպերցյանը ֆուտբոլ է խաղացել տեղի երեխաների, մարզիչների և ակադեմիայի ներկայացուցիչների հետ։
Առաջիկա օրերին Էդուարդ Սպերցյանը պետք է մեկնի Դուբայ։ Այնտեղ ֆուտբոլիստի համար նախատեսված են բուժզննում և պայմանագրի ստորագրում սաուդյան «Ալ-Ահլի» ակումբի հետ։
Ակնկալվում է, որ տրանսֆերի արժեքը կկազմի մոտ 20 միլիոն եվրո։