SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Էդգար Նավասարդյանը դուբլի հեղինակ դարձավ և հաղթանակ պարգևեց «Էստերսունդին» Շվեդիայի առաջնությունում


Էդգար Նավասարդյանը դուբլի հեղինակ դարձավ և հաղթանակ պարգևեց «Էստերսունդին» Շվեդիայի առաջնությունում
Ֆուտբոլ 💬 Comment

Հայ հարձակվող Էդգար Նավասարդյանը դարձավ Շվեդիայի Սուպերէտտանի 7-րդ տուրի հանդիպման գլխավոր հերոսներից մեկը։ 21-ամյա ֆուտբոլիստը փոխարինման դուրս եկավ և օգնեց «Էստերսունդին» կարևոր հաղթանակ տանել «Բրագեի» նկատմամբ՝ 4:2 հաշվով։

Նավասարդյանը խաղադաշտ դուրս եկավ 75-րդ րոպեին, երբ հանդիպման հաշիվը հավասար էր՝ 2:2։ Թվում էր՝ խաղը կարող է ավարտվել ոչ-ոքի, սակայն վերջնամասում իր խոսքն ասաց հայ ֆուտբոլիստը։

84-րդ րոպեին Էդգարը առաջ մղեց «Էստերսունդին», իսկ արդեն ավելացված ժամանակում՝ 90+5-րդ րոպեին, ձևակերպեց դուբլ և վերջնականապես վճռեց հանդիպման ելքը։

Նավասարդյանի համար այս գոլերը դարձան առաջինը Սուպերէտտանի ընթացիկ մրցաշրջանում։ Փոխարինման հաջող դուրս գալը կարող է կարևոր պահ դառնալ հարձակվողի համար՝ հիմնական կազմում տեղ զբաղեցնելու և ավելի շատ խաղաժամանակ ստանալու պայքարում։

Այս հաղթանակից հետո «Էստերսունդը» վաստակեց 11 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականը։ Թիմը շարունակում է պայքարել բարձր տեղերի և Շվեդիայի բարձրագույն լիգա դուրս գալու համար։

Նշենք, որ Սուպերէտտանում հանդես է գալիս նաև ևս մեկ հայ հարձակվող՝ Ալբերտ Ալեքսանյանը։ Նա պաշտպանում է «Նորչեպինգի» գույները, որը 7 տուրից հետո զբաղեցնում է 8-րդ տեղը։ Ալեքսանյանի հաշվին ընթացիկ մրցաշրջանում կա 1 գոլ 7 խաղում։


Telegram Sportaran

Քննարկեք նորությունները!

Անցնել մեկնաբանություններին ↓

Comments

0

Comment

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։