Երկու հայ գրոսմայստերներ մտել են ՖԻԴԵ-ի 2025 թվականի աշխարհի գավաթի չորրորդ փուլ
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
ՖԻԴԵ-ի 2025 թվականի աշխարհի գավաթի երրորդ փուլը հաջողությամբ հաղթահարել են երկու հայ շախմատիստներ, ովքեր շարունակելու են պայքարը ուժեղագույնների կազմում։
Գրոսմայստեր Շանթ Սողոմոնյանը 1,5:0,5 հաշվով վստահ հաղթանակ ունեցավ Թուրքիայի ներկայացուցիչ Մուստաֆա Յըլմազի նկատմամբ՝ ցուցաբերելով կայուն դիրքային խաղ և ճշգրիտ ավարտային լուծումներ։ Նույնպիսի արդյունքի հասավ նաև Գաբրիել Սարգսյանը, ով 1,5:0,5 հաշվով հաղթեց հնդիկ գրոսմայստեր Դեփթայան Գոշին։
Այսպիսով, երկու մարզիկները շարունակում են ներկայացնել Հայաստանը մրցաշարի էլիտար փուլում՝ բարձրացնելով հայկական շախմատի հեղինակությունը համաշխարհային ասպարեզում։ Մրցումների չորրորդ փուլը կմեկնարկի նոյեմբերի 11-ին, և հայ երկրպագուները հույսով սպասում են նոր հաջող ելույթների։
Միևնույն ժամանակ, Ռոբերտ Հովհաննիսյանը ավարտեց իր ելույթը մրցաշարում՝ 0,5:1,5 հաշվով զիջելով հնդիկ շախմատիստ Ռամեշբաբու Պրագնանանդային։
Նշենք նաև, որ հաջորդ փուլ են դուրս եկել Լևոն Արոնյանն ու Սեմ Սևյանը, որոնք հանդես են գալիս ԱՄՆ դրոշի ներքո։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0