Բռնցքամարտի Եվրոպայի U17 առաջնություն 2026․ բոլոր չեմպիոնները, արդյունքները և մեդալային հաշվարկը․ Հայաստանը՝ լավագույն տասնյակում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հոկտեմբերի 11-ին Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում ավարտվեց մինչև 17 տարեկան պատանիների և աղջիկների բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը (U17)։ Մրցաշարում խաղարկվեց մեդալների 26 հավաքածու՝ 13-ական պատանիների և աղջիկների պայքարում։ Ընդհանուր մեդալային հաշվարկում առաջին տեղը զբաղեցրեց Անգլիայի հավաքականը, իսկ Հայաստանը երեք մեդալով գրավեց իններորդ հորիզոնականը։
Ընդհանուր առմամբ, Եվրոպայի U17 առաջնությունում խաղարկվեց 104 մեդալ՝ 26 ոսկե, 26 արծաթե և 52 բրոնզե։ Մրցանակային տեղեր զբաղեցրին 26 երկրների ներկայացուցիչներ։
Հայաստանը երեք մեդալ նվաճեց Եվրոպայի U17 առաջնությունում
Հայաստանի հավաքականը մրցաշարն ավարտեց մեկ ոսկե, մեկ արծաթե և մեկ բրոնզե մեդալով։ Հայ մարզիկները բոլոր երեք պարգևները նվաճեցին պատանիների մրցումներում։
Մինչև 50 կգ քաշային կարգում Եվրոպայի չեմպիոն դարձավ Հակոբ Շարբաթյանը, որը լարված եզրափակիչ մենամարտում մրցավարների բաժանված որոշմամբ՝ 3։2 հաշվով, հաղթեց Ռումինիայի ներկայացուցիչ Ալեքսանդրու Բուտանին։
Ռոմիկ Հարությունյանը մինչև 66 կգ քաշային կարգում նվաճեց արծաթե մեդալ։ Եզրափակիչում հայ բռնցքամարտիկը 1։4 հաշվով զիջեց իտալացի Ռաուլ Բարոնեին։
Հայաստանի հավաքականին ևս մեկ մեդալ բերեց Էդուարդ Քարամյանը, որը մինչև 52 կգ քաշային կարգում դարձավ բրոնզե մեդալակիր։
Այսպիսով, Հայաստանը Եվրոպայի U17 առաջնության ընդհանուր մեդալային հաշվարկում զբաղեցրեց իններորդ տեղը։
Բռնցքամարտի Եվրոպայի U17 առաջնություն 2026․ պատանիների բոլոր չեմպիոնները
Պատանիների մրցաշարում խաղարկվեց 13 ոսկե մեդալ։ Ամենամեծ հաջողությանը հասավ Անգլիայի հավաքականը, որի ներկայացուցիչները հաղթեցին երեք եզրափակիչներում։ Ռուսաստանը նվաճեց երկու ոսկե մեդալ։
Եվրոպայի U17 առաջնության պատանիների բոլոր եզրափակիչների արդյունքները․
-
46 կգ․ Քրիստի Կասու (Ռումինիա) — Հասրաթ Մամեդով (Ադրբեջան)՝ 5։0։
-
48 կգ․ Ակմալ Դուստիև (Ռուսաստան) — Ալեքսանդրոս Կոնստանտինիդիս (Հունաստան)՝ 5։0։
-
50 կգ․ Հակոբ Շարբաթյան (Հայաստան) — Ալեքսանդրու Բուտան (Ռումինիա)՝ 3։2։
-
52 կգ․ Շայլո Մաքլեոդ (Անգլիա) — Իսմայիլ Նասիրազադե (Ադրբեջան)՝ 5։0։
-
54 կգ․ Ստրահինյա Մրդակ (Չեռնոգորիա) — Մատվեյ Զայցև (Ռուսաստան)՝ 5։0։
-
57 կգ․ Մուհամմադալի Իստամով (Ադրբեջան) — Ջոն Իլամ (Անգլիա)՝ 4։1։
-
60 կգ․ Չարլի Քիթ (Անգլիա) — Ալեքսանդրու-Ախիլե Բուհանյուկ (Մոլդովա)՝ 4։1։
-
63 կգ․ Նիկոլոզ Խիզանիշվիլի (Վրաստան) — Մագոմեդ Գաջիև (Ռուսաստան)՝ 4։1։
-
66 կգ․ Ռաուլ Բարոնե (Իտալիա) — Ռոմիկ Հարությունյան (Հայաստան)՝ 4։1։
-
70 կգ․ Փեդի Նևին (Իռլանդիա) — Օլիվյեր Պիոտրովսկի (Լեհաստան)՝ 5։0։
-
75 կգ․ Այվոր Լի (Անգլիա) — Թոմաս Օ'Ռայլի (Իռլանդիա)՝ 3։2։
-
80 կգ․ Սերգեյ Կուրոչկին (Ռուսաստան) — Դանիել Գարսիա Սերանո (Իսպանիա)՝ 5։0։
-
80 կգ-ից բարձր․ Դմիտրի Կասյանենկո (Ուկրաինա) — Աբդուլլահ Վաշաև (Ռուսաստան)՝ 5։0։
Պատանիների բոլոր եզրափակիչ մենամարտերն ավարտվեցին մրցավարների որոշմամբ։
Բռնցքամարտի Եվրոպայի U17 առաջնություն 2026․ աղջիկների բոլոր չեմպիոնուհիները
Աղջիկների մրցաշարում ոսկե մեդալների քանակով նույնպես առաջատարը Անգլիան էր, որի ներկայացուցիչները հաղթեցին չորս քաշային կարգերում։ Երկուական չեմպիոնական տիտղոս նվաճեցին Ռուսաստանի և Թուրքիայի հավաքականները։
Եվրոպայի U17 առաջնության աղջիկների մրցաշարի հաղթողները․
-
46 կգ․ Սամեր Գրիգ (Անգլիա)։
-
48 կգ․ Ելիզավետա Տարատինովա (Ռուսաստան)։
-
50 կգ․ Լիլի Գրին (Անգլիա)։
-
52 կգ․ Կարա Յանգ (Շոտլանդիա)։
-
54 կգ․ Լետիցիա Մաքքի (Անգլիա)։
-
57 կգ․ Ջամիլյա Մուրադլի (Ադրբեջան)։
-
60 կգ․ Դարյա Սաժինա (Ռուսաստան)։
-
63 կգ․ Դիմիտրա Կարպոզիլու (Հունաստան)։
-
66 կգ․ Ադա Էյբեյ (Թուրքիա)։
-
70 կգ․ Էմիլի Դենհեմ (Անգլիա)։
-
75 կգ․ Մասալ Էջե Բուրուկ (Թուրքիա)։
-
80 կգ․ Դիանա Պոլիշչուկ (Ուկրաինա)։
-
80 կգ-ից բարձր․ Քրիստինա Բոդնար (Հունգարիա)։
Բռնցքամարտի Եվրոպայի U17 առաջնություն 2026․ մեդալային հաշվարկ
Մրցաշարի արդյունքներով մեդալային հաշվարկում առաջին տեղը զբաղեցրեց Անգլիան՝ յոթ ոսկե, երկու արծաթե և մեկ բրոնզե մեդալով։
Ռուսաստանը նվաճեց ամենաշատ մեդալները՝ 13, սակայն չորս ոսկե մեդալով զբաղեցրեց երկրորդ տեղը։ Երրորդ հորիզոնականում Ուկրաինան էր, որը նվաճեց տասը մեդալ, այդ թվում՝ երկու ոսկե։
Մեդալային հաշվարկի վերջնական աղյուսակը․

Ընդհանուր առմամբ, Եվրոպայի U17 առաջնությունում մեդալներ նվաճեցին մասնակից 40 երկրներից 26-ի հավաքականները։
Հայաստանը մրցաշարն ավարտեց Եվրոպայի լավագույն տասը հավաքականների շարքում՝ նվաճելով երեք մեդալ։ Հայկական թիմի գլխավոր նվաճումը Հակոբ Շարբաթյանի չեմպիոնական տիտղոսն էր, որին ավելացան Ռոմիկ Հարությունյանի արծաթե և Էդուարդ Քարամյանի բրոնզե մեդալները։
