Արթուր Ղարիբյանի «Ռոդինան» 11-մետրանոցներով պարտվեց «Ռուբինին» և դուրս մնաց Ռուսաստանի գավաթից
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Մոսկվայի «Ռոդինան» ավարտեց ելույթը ֆուտբոլի Ռուսաստանի գավաթում։ Նոյեմբերի 25-ին ՌՊԼ ուղու խմբային փուլի վերջին տուրում թիմը Կազանում «Ռուբինի» հետ խաղի հիմնական ժամանակն ավարտեց 1։1 հաշվով, իսկ հետխաղյա 11-մետրանոցների շարքում զիջեց 0։3 հաշվով։
Արթուր Ղարիբյանը հանդիպումը սկսեց «Ռոդինայի» պահեստայինների նստարանից և խաղադաշտ մտավ 61-րդ րոպեին։ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Ուգոչուկվու Իվուն ընդգրկված չէր «Ռուբինի» հայտացուցակում։
Խմբային փուլի արդյունքներով «Ռոդինան» չորս միավորով A խմբում զբաղեցրեց վերջին՝ չորրորդ տեղը։ «Ռուբինը» վեց միավորով զբաղեցրեց երրորդ տեղը և պայքարը կշարունակի Տարածաշրջանների ուղու փլեյ-օֆֆում։