SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Մխիթարյանը մեկնարկային կազմում էր, «Ինտերը» Չեմպիոնների լիգայում հաղթեց «Շտուտգարտին»


Մխիթարյանը մեկնարկային կազմում էր, «Ինտերը» Չեմպիոնների լիգայում հաղթեց «Շտուտգարտին»
Ֆուտբոլ

Միլանի «Ինտերը» ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի լիգայի փուլի 5-րդ տուրում 2։0 հաշվով հաղթեց գերմանական «Շտուտգարտին»։ Այս հաղթանակից հետո միլանյան ակումբը մրցաշարային աղյուսակում բարձրացավ 12-րդ տեղ։

Երկու գոլերն էլ խփվեցին երկրորդ խաղակեսում։ 57-րդ րոպեին Պետար Սուչիչը դիպուկ իրացրեց 11-մետրանոցը, իսկ 74-րդ րոպեին վնասվածքից ապաքինված Լաուտարո Մարտինեսը կրկնապատկեց «Ինտերի» առավելությունը։

Հենրիխ Մխիթարյանն այս մրցաշրջանում առաջին անգամ երկու անընդմեջ խաղում ընդգրկվեց «Ինտերի» մեկնարկային կազմում։ «Շտուտգարտի» դեմ խաղում հայ կիսապաշտպանը խաղադաշտում անցկացրեց 69 րոպե, կատարեց մեկ հարված և 39 ճշգրիտ փոխանցում։ Sofascore-ը նրա խաղը գնահատեց 6,7 միավորով։

Մխիթարյանի վիճակագրությունը «Շտուտգարտի» դեմ խաղում

  • Խաղաժամանակը՝ 69 րոպե
  • Հարվածներ՝ 1 (0,01 xG)
  • Ճշգրիտ փոխանցումներ՝ 39 (91%)
  • Նրա նկատմամբ կանոնների խախտումներ՝ 1
  • Գնդակի կորուստներ՝ 8
  • Գնդակի հեռացումներ՝ 2
  • Գնդակի վերադարձներ՝ 6
  • Հաղթած մենապայքարներ՝ 5-ից 1-ը

Telegram Sportaran

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։