Դենիս Ջորկաեֆը Երևանում կմասնակցի «Ֆուտբոլ 2030» քննարկմանը
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) նախագահի թեկնածու Դենիս Ջորկաեֆն ընդունել է «Ֆուտբոլ 2030» հանրային քննարկմանը մասնակցելու հրավերը։ Հանդիպումը կազմակերպում է «Ազգային մարզադաշտ» նախագիծը։
Քննարկումը կկայանա դեկտեմբերի 1-ին՝ Երևանի ժամանակով ժամը 19:00-ին, Երևանի Radisson Blu հյուրանոցի «Արմենիա» սրահում։
Ջորկաեֆը կներկայացնի հայկական ֆուտբոլի զարգացման իր տեսլականը, կլսի ակումբների ներկայացուցիչների ու երկրպագուների առաջարկները և կպատասխանի հանդիպման մասնակիցների հարցերին։
Հանդիպման ուղիղ հեռարձակումը նախատեսված է «Ազգային մարզադաշտ» նախագծի YouTube-ի ալիքով։