SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Եվրոպայի ազատ ոճի ըմբշամարտի մինչև 17 տարեկանների առաջնություն (2025). Մրցաշարի ամբողջական արդյունքները


Եվրոպայի ազատ ոճի ըմբշամարտի մինչև 17 տարեկանների առաջնություն (2025). Մրցաշարի ամբողջական արդյունքները
Ըմբշամարտ

Հունիսի 15-ին Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում ավարտվեց 2025 թվականի Եվրոպայի ազատ ոճի ըմբշամարտի առաջնությունը՝ մինչև 17 տարեկանների (U17) համար։ Մրցաշարի երրորդ օրը հայտնի դարձան 45, 51, 60, 71 և 92 կգ քաշային կարգերի հաղթողները և մրցանակակիրները։

Հայաստանի հավաքականի կազմում բրոնզե մեդալներ նվաճեցին Արեն Պիրուզյանը (45 կգ) և Ռազմիկ Ոսկանյանը (60 կգ)։ Մեկ օր առաջ Արտակ Աղաբեկյանը (48 կգ) դարձավ արծաթե, իսկ Արմեն Պապիկյանը (55 կգ)՝ բրոնզե մեդալակիր։

Ընդհանուր առմամբ, Հայաստանը Եվրոպայի առաջնությունում նվաճեց 4 մեդալ՝ 1 արծաթե և 3 բրոնզե։ Այս արդյունքով Հայաստանը զբաղեցրեց ընդհանուր թիմային հաշվարկում 4-րդ տեղը։ Թիմային առաջնության հաղթողը դարձավ Ադրբեջանի հավաքականը՝ 151 միավորով։ Բարձր արդյունք գրանցեց նաև Ուկրաինայի թիմը՝ 144 միավոր։

Սկոպյեի մրցաշարում չեմպիոն դարձան միայն երեք երկրի ներկայացուցիչներ. Ռուսաստանը նվաճեց 5 ոսկե մեդալ (բայց չմասնակցեց թիմային հաշվարկին), Ադրբեջանը՝ 3 ոսկե, Ուկրաինան՝ 2:

Հիշեցնենք, որ մինչ այդ անցկացված հունահռոմեական ըմբշամարտի մրցաշարում թիմային հաղթող դարձել էր Հայաստանի հավաքականը։

Командный зачет ЧЕ-U17 по вольной борьбе

Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության (Մ17) եզրափակիչ արդյունքներ

45 կգ

  1. Ումար Ռաբադանով (Ռուսաստան)

  2. Սաբա Մինդաշվիլի (Վրաստան)

  3. Արեն Պիրուզյան (Հայաստան) և Վիկտոր Գուրին (Մոլդովա)

48 կգ

  1. Ռավան Հասանզադե (Ադրբեջան)

  2. Արտակ Աղաբեկյան (Հայաստան)

  3. Ումար Մագոմեդով (Ռուսաստան) և Սադիք Աթեսօղուլլարի (Թուրքիա)

51 կգ

  1. Ահմեդ Նայբարով (Ռուսաստան)

  2. Ռոբերտ Ալոև (Ուկրաինա)

  3. Ռամալ Միրհուսեյնով (Ադրբեջան) և Նաբի Իսմայիլ (Բելառուս)
    Վահան Ազարյան (Հայաստան) — 5-րդ տեղ

55 կգ

  1. Ռուսլան Ալիզադա (Ադրբեջան)

  2. Մախաչ Աբդուլդաև (Ռուսաստան)

  3. Թեմուրի Տուտարաշվիլի (Վրաստան) և Արմեն Պապիկյան (Հայաստան)

60 կգ

  1. Զօրաբ Ալոև (Ուկրաինա)

  2. Հասան Հասանով (Ադրբեջան)

  3. Մաթե Ծինաձե (Վրաստան) և Ռազմիկ Ոսկանյան (Հայաստան)

65 կգ

  1. Մագոմեդ Իսաև (Ռուսաստան)

  2. Իվան Զալիսկո (Ուկրաինա)

  3. Իսմայիլ Մերտքոլլու (Թուրքիա) և Դարիո Ֆիշիետի (Գերմանիա)
    Դավիթ Դավթյան (Հայաստան) — 7-րդ տեղ

71 կգ

  1. Իսլամ Ջամալուտդինով (Ռուսաստան)

  2. Իգոր Օլեյնիկ (Ուկրաինա)

  3. Օմեր Գյուլ (Թուրքիա) և Կոբա Գոգուաձե (Վրաստան)
    Ավետիք Թութխալյան (Հայաստան) — 5-րդ տեղ

80 կգ

  1. Արթուր Կոստյուկ (Ուկրաինա)

  2. Մագոմեդ Աբդուսալամով (Ռուսաստան)

  3. Մարշալ Ջոնս (Մեծ Բրիտանիա) և Լևան Չերտկոև (Ֆրանսիա)
    Ավետ Ենգոյան (Հայաստան) — 9-րդ տեղ

92 կգ

  1. Սաիդ Փաշաև (Ադրբեջան)

  2. Աբդուրազակ Շաբանով (Ռուսաստան)

  3. Ելգուջա Լոմիձե (Վրաստան) և Մագոր Լորինց (Ռումինիա)
    Նարեկ Մարտիրոսյան (Հայաստան) — 15-րդ տեղ

110 կգ

  1. Մագոմեդռասուլ Օմարով (Ռուսաստան)

  2. Մուրթազ Բագդավաձե (Վրաստան)

  3. Հաքիմ Թաղիև (Ադրբեջան) և Զեքերիյա Դողան (Թուրքիա)
    Լաերտ Մովսեսյան (Հայաստան) — 5-րդ տեղ


Telegram Sportaran

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։