SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Սպերցյանի գոլային փոխանցումն օգնեց ջախջախել «Աբհային» (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


Սպերցյանի գոլային փոխանցումն օգնեց ջախջախել «Աբհային» (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ֆուտբոլ

«Ալ-Ահլին» Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի երկրորդ տուրում խոշոր հաշվով հաղթեց «Աբհային»՝ 4:0։

Հանդիպման գլխավոր հերոսը դարձավ Այվան Թոունին, որը հեթ-տրիկի հեղինակ դարձավ։ Եվս մեկ գոլ իր հաշվին գրանցեց Ֆրանսիշկու Տրինկաուն։

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը «Ալ-Ահլիի» մեկնարկային կազմում էր, խաղադաշտում անցկացրեց 66 րոպե և դարձավ գոլային փոխանցման հեղինակ։

Այսպիսով, Սպերցյանը շարունակում է արդյունավետ ելույթները նոր թիմի կազմում։ Երեք խաղում նրա հաշվին արդեն 2 գոլ և 2 գոլային փոխանցում է։

Էդուարդ Սպերցյանի վիճակագրությունը խաղում.

  • Խաղացած րոպեներ՝ 66
  • Գոլային փոխանցումներ՝ 1
  • Ստեղծած գոլային պահեր՝ 2
  • Սուր փոխանցումներ՝ 3
  • Ճշգրիտ փոխանցումներ՝ 25 (83%)
  • Հարվածներ՝ 2
  • Հաջող դրիբլինգ՝ 2-ը 3-ից
  • Գնդակի կորուստներ՝ 7
  • Գնդակի խլումներ՝ 1
  • Գնդակի հեռացումներ՝ 1
  • Արգելափակած հարվածներ՝ 1
  • Մենապայքարներ՝ 2-ը 6-ից
  • Խախտումներ՝ 1
  • Դեղին քարտեր՝ 1
  • SofaScore-ի գնահատականը՝ 7,4

Երկու տուրից հետո «Ալ-Ահլին» ունի առավելագույն՝ 6 միավոր։


Telegram Sportaran

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։