SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Արթուր Միրանյանը նորամուտն է նշել «Իրոնի Տիբերիասի» կազմում Իսրայելի առաջնությունում


Արթուր Միրանյանը նորամուտն է նշել «Իրոնի Տիբերիասի» կազմում Իսրայելի առաջնությունում
Ֆուտբոլ

Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Արթուր Միրանյանն առաջին հանդիպումն է անցկացրել իսրայելական «Իրոնի Տիբերիասի» կազմում։

Հայ ֆուտբոլիստը նորամուտն է նշել Իսրայելի առաջնության 4-րդ տուրի՝ «Հապոել Երուսաղեմի» դեմ խաղում։ Միրանյանը փոխարինման է դուրս եկել 76-րդ րոպեին, իսկ հանդիպումն ավարտվել է արդյունավետ ոչ-ոքիով՝ 2:2։

Չորս տուրից հետո «Իրոնի Տիբերիասը» տարել է երկու հաղթանակ, մեկ անգամ ոչ-ոքի խաղացել և կրել մեկ պարտություն։ Այդուհանդերձ, թիմը զբաղեցնում է նախավերջին տեղը՝ ունենալով ընդամենը մեկ միավոր, քանի որ մրցաշրջանի մեկնարկից առաջ ֆեդերացիայի որոշմամբ թիմից հանվել էր վեց միավոր։ Առանց այդ պատժի ակումբը կունենար յոթ միավոր և կզբաղեցներ մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը։

«Իրոնի Տիբերիասը» հաջորդ հանդիպումը կանցկացնի սեպտեմբերի 19-ին՝ «Մաքքաբի Հայֆայի» դեմ։ Այդ խաղը Միրանյանի համար ևս մեկ հնարավորություն կլինի խաղաժամանակ ստանալու և մարզավիճակ հավաքելու Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա հանդիպումներից առաջ։

Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանի մեկնարկից առաջ Միրանյանը տեղափոխվել էր «Իրոնի Տիբերիաս» իսրայելական մեկ այլ ակումբից՝ «Բնեյ Սախնինից»։


Telegram Sportaran

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։