SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Արտյոմ Գյուրջանը խփեց իր կարիերայի առաջին գոլը (ՎԻԴԵՈ)


Արտյոմ Գյուրջանը խփեց իր կարիերայի առաջին գոլը (ՎԻԴԵՈ)
Ֆուտբոլ

Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին ֆուտբոլիստ Արտյոմ Գյուրջանն իր պրոֆեսիոնալ կարիերայում առաջին անգամ գոլի հեղինակ դարձավ։ 24-ամյա կենտրոնական պաշտպանն աչքի ընկավ ՖՆԼ-ի «Տյումենի» դեմ խաղում, սակայն նրա «ԿամԱԶ»-ը 2:3 հաշվով պարտվեց։

Արտյոմ Գյուրջանը հաջող խաղաց երկրորդ հարկում՝ անկյունայինի խաղարկման ժամանակ, և 53-րդ րոպեին կրճատեց հաշվի տարբերությունը՝ 1:2։ Ավելի ուշ «ԿամԱԶ»-ին հաջողվեց հավասարեցնել հաշիվը, բայց «Տյումենի» ֆուտբոլիստ Նիկիտա Պեչենկինը 85-րդ րոպեին խփեց հաղթական գոլը։

Ընթացիկ մրցաշրջանում հայ ֆուտբոլիստը մասնակցել է 19 հանդիպման, իսկ նրա թիմը զբաղեցնում է 13-րդ տեղը Ռուսաստանի Առաջին լիգայում։

Գյուրջանի գոլի տեսանյութը՝


Telegram Sportaran

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։