SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Հայկական ֆիգուրիստները մեկնարկել են Օլիմպիական որակավորման մրցաշարում Պեկինում


Հայկական ֆիգուրիստները մեկնարկել են Օլիմպիական որակավորման մրցաշարում Պեկինում
Այլ սպորտաձևեր

Հայաստանի ֆիգուրիստները հաջողությամբ սկսել են իրենց ելույթները Պեկինում կայացող ISU Skate to Milano Օլիմպիական որակավորման մրցաշարում, որը կտևի մինչև սեպտեմբերի 21-ը։

Զույգերի մրցաձևում Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը կարճ ծրագրում զբաղեցրել են երրորդ տեղը՝ հավաքելով 63.85 միավոր։ Միլան-2026 Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճելու համար նրանք պետք է ազատ ծրագրի արդյունքում հայտնվեն լավագույն հնգյակում։ Սա Ակոպովայի և Ռախմանինի առաջին պաշտոնական ելույթն է Հայաստանի հավաքականի կազմում՝ քաղաքացիության փոփոխությունից հետո։

Պարային զույգը՝ Քրիստինա Դոբրոսեդովան և Ալեսանդրո Պելեգրինին, ցույց է տվել 52.27 միավորի արդյունք և զբաղեցրել է 15-րդ հորիզոնականը։

Վաղը մրցաշարում կմեկնարկի նաև Հայաստանի մենակատար Սեմյոն Դանիելյանցը, ով կներկայացնի իր կարճ ծրագիրը։

Կանանց մենակատարների մրցումներին Հայաստանը ներկայացված չէ։ Սակայն հայկական արմատներով ռուս ֆիգուրիստ Ադելիա Պետրոսյանը կարճ ծրագրում զբաղեցրել է առաջին տեղը՝ ստանալով 68.72 միավոր։


Telegram Sportaran

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։