SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Հայ ձյուդոիստներն ավարտեցին ելույթները Էկվադորում կայացած պատանեկան աշխարհի առաջնությունում


Հայ ձյուդոիստներն ավարտեցին ելույթները Էկվադորում կայացած պատանեկան աշխարհի առաջնությունում
Ըմբշամարտ

Հայաստանի հավաքականն ավարտեց ելույթները 2026 թվականի ձյուդոյի պատանեկան աշխարհի առաջնությունում, որն անցկացվում էր Գուայակիլում (Էկվադոր)։ Մրցաշարի արդյունքներով հայ մարզիկները նվաճեցին մեկ արծաթե մեդալ։

Մինչև 50 կգ քաշային կարգում Կարեն Նավասարդյանը հաղթանակ տարավ Ֆրանսիայի ներկայացուցչի նկատմամբ, որից հետո պայքարն ավարտեց 1/8 եզրափակիչում։

Մինչև 55 կգ քաշային կարգում Նարեկ Դավթյանը հասավ եզրափակիչ և դարձավ մրցաշարի արծաթե մեդալակիր։ Եզրափակիչ տանող ճանապարհին նա չորս հաղթանակ տարավ՝ առավելության հասնելով Իտալիայի, Ֆրանսիայի, Ադրբեջանի և Ուկրաինայի ներկայացուցիչների նկատմամբ։

Նարեկ Նահապետյանը (60 կգ) մեկ հաղթանակ տարավ ֆրանսիացի ձյուդոիստի նկատմամբ և պայքարն ավարտեց 1/8 եզրափակիչում։

Մինչև 66 կգ քաշային կարգում Սերգեյ Գևորգյանը և Արտեմ Գալստյանը պայքարից դուրս մնացին առաջին գոտեմարտերից հետո։

Դավիթ Ջուլհակյանը (81 կգ) երկու հաղթանակ տարավ՝ առավելության հասնելով Ալժիրի և Սլովենիայի ներկայացուցիչների նկատմամբ։ Քառորդ եզրափակիչում նա պարտություն կրեց, ապա զիջեց նաև սփոփիչ փուլում։

Այսպիսով, Հայաստանի հավաքականն աշխարհի առաջնությունն ավարտեց մեկ արծաթե մեդալով։

Մեդալային հաշվարկում առաջին տեղը զբաղեցրեց Ռուսաստանի հավաքականը՝ նվաճելով 4 ոսկե, 1 արծաթե և 3 բրոնզե մեդալ։


Telegram Sportaran

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։