SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Հայ ըմբիշները չորս հաղթանակ են տարել գերմանական Բունդեսլիգայի երկրորդ տուրում


Հայ ըմբիշները չորս հաղթանակ են տարել գերմանական Բունդեսլիգայի երկրորդ տուրում
Ըմբշամարտ

Հայ ըմբիշները մասնակցել են 2026/27 մրցաշրջանի ըմբշամարտի գերմանական Բունդեսլիգայի երկրորդ տուրի հանդիպումներին, որոնք կայացել են սեպտեմբերի 12-ին և 13-ին։

Հաջող են հանդես եկել «Վայնգարտենի» ներկայացուցիչներ Կարեն Ասլանյանն ու Շանթ Խաչատրյանը։ Մինչև 66 կգ քաշային կարգում Ասլանյանը վստահ հաղթանակ է տարել գերմանացի Միկա Լաբեսի նկատմամբ՝ 17:0 հաշվով, իսկ Խաչատրյանը (75 կգ) լարված գոտեմարտում առավելության է հասել ռումինացի Իլիե Կոժոկարիի նկատմամբ՝ 8:7։

Հաղթանակ է տարել նաև Նորիկ Հարությունյանը։ «Բայենֆուրտի» կազմում հանդես եկող հայ ըմբիշը մինչև 61 կգ քաշային կարգում 7:1 հաշվով հաղթել է Գերմանիայի ներկայացուցիչ Կարամջիտ Հոլշտայնին։

Լեհաստանը ներկայացնող Գևորգ Սահակյանը (75 կգ) «Հոյսբախի» կազմում ոչ մի միավոր չի զիջել Վլադիմիր Բերենհարդտին և հաղթել է 5:0 հաշվով։

«Ռեյլինգենի» կազմում հանդես են եկել երկու հայ ըմբիշներ։ Արթուր Ալեքսանյանը չէ, այլ Արթուր Ամոյանը (80 կգ) հանդիպել է աշխարհի ուժեղագույն ըմբիշներից մեկի՝ աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, ֆրանսիացի Իբրահիմ Գանեմի հետ։ Գոտեմարտն ավարտվել է ֆրանսիացու հաղթանակով՝ 13:3 հաշվով։

Ծանր քաշային կարգում Ալբերտ Վարդանյանը (130 կգ) 0:8 հաշվով պարտվել է գերմանացի Յելլո Կրամերին։

Հայկական ծագում ունեցող ևս մեկ ըմբիշ՝ Ֆրանսիան ներկայացնող Արման Էլոյանը, հանդես է եկել «Ռիգելսբերգի» կազմում։ Մինչև 61 կգ քաշային կարգում նա 1:4 հաշվով պարտվել է Ղրղզստանի ներկայացուցիչ Ալմազ Սմանբեկովին։

Այսպիսով, գերմանական Բունդեսլիգայի երկրորդ տուրում Հայաստանի ներկայացուցիչներն ու հայկական ծագում ունեցող ըմբիշները յոթ գոտեմարտում տարել են չորս հաղթանակ։


Telegram Sportaran

Լրացուցիչ նորություններ

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։