SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

«Յունիսպորտը» Չեմպիոնների լիգայում 14:1 հաշվով ջախջախեց իսլանդական «Ռեյկյավիկին»


«Յունիսպորտը» Չեմպիոնների լիգայում 14:1 հաշվով ջախջախեց իսլանդական «Ռեյկյավիկին»
Ֆուտբոլ

Հայաստանի ֆուտզալի չեմպիոն «Յունիսպորտը» երկրորդ հաղթանակը տարավ ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի նախնական փուլում։

Երևանում օգոստոսի 27-ին կայացած E խմբի երկրորդ խաղում հայկական թիմը 14:1 հաշվով ջախջախեց իսլանդական «Ռեյկյավիկին»։

«Յունիսպորտի» կազմում գոլի հեղինակ դարձան ինը ֆուտբոլիստներ։ Հեթ-տրիկ ձևակերպեց Ռենատո Բամբան, երկուական գոլ խփեցին Գարեգին Մաշումյանը և Համլետ Մանուկյանը։ Մեկական անգամ աչքի ընկան Միհրան Դերմենջյանը, Ռաֆիկ Մելիքյանը, Արթուր Մելքոնյանը, Նարեկ Գալստյանը, Սարգիս Մարգարյանը և Պուտրուս Վասիլևը։ Եվս մեկ գնդակ «Ռեյկյավիկի» ֆուտբոլիստներն ուղարկեցին սեփական դարպասը։

Իսլանդական թիմի միակ գոլը խփեց իսպանացի Ունաի Ֆերնանդեսը։

Հիշեցնենք, որ մրցաշարի մեկնարկային խաղում «Յունիսպորտը» վստահ հաղթանակ տարավ էստոնական «Տալլինի» նկատմամբ՝ 5:1 հաշվով։

E խմբի երկրորդ տուրի մյուս խաղում գերմանական «Վայլիմդորֆը» նույնպես խոշոր հաշվով հաղթանակ տարավ՝ 7:2 հաշվով առավելության հասնելով «Տալլինի» նկատմամբ։ Առաջին տուրում գերմանական թիմը 13:1 հաշվով ջախջախել էր «Ռեյկյավիկին»։

Այսպիսով, խմբում առաջին տեղի ճակատագիրը կորոշվի «Յունիսպորտի» և «Վայլիմդորֆի» միջև առերես հանդիպման ժամանակ։ Խաղը կկայանա օգոստոսի 29-ին։

ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի նախնական փուլի E խմբի բոլոր հանդիպումներն անցկացվում են Երևանում։


Telegram Sportaran

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։