Հայաստանը փոքր ոսկե և փոքր արծաթե մեդալ է նվաճել ծանրամարտի երիտասարդական աշխարհի առաջնությունում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայ ծանրորդները երկու փոքր մեդալ են նվաճել մինչև 71 կգ քաշային կարգում 2026 թվականի ծանրամարտի երիտասարդական աշխարհի առաջնությունում, որն անցկացվում է Եգիպտոսի Իսմայիլիա քաղաքում։
Նարեկ Գրիգորյանը դարձել է պոկում վարժության փոքր ոսկե մեդալակիր՝ ցույց տալով 144 կգ արդյունք։ Սակայն հրում վարժությունում հայ մարզիկը վնասվածքի պատճառով չի կարողացել գրանցել արդյունք և դուրս է մնացել երկամարտի մեդալների համար պայքարից։
Հայաստանին ևս մեկ մեդալ է բերել Հովհաննես Հովհաննիսյանը։ Նա հրում վարժությունում նվաճել է փոքր արծաթե մեդալ՝ 171 կգ արդյունքով։ Երկամարտի հաշվարկում Հովհաննիսյանը հավաքել է 301 կգ և զբաղեցրել չորրորդ տեղը՝ լրացուցիչ ցուցանիշներով զիջելով բրոնզե մեդալակրին։
Աշխարհի չեմպիոն է դարձել Ֆիլիպինների ներկայացուցիչ Դելոս Սանտոսը, որը երկամարտի արդյունքում հավաքել է 326 կգ։ Հրում վարժությունում նա սահմանել է երիտասարդական ռեկորդ՝ 187 կգ։ Նշվում է, որ նման քաշ չեն բարձրացրել նույնիսկ մեծահասակ մարզիկները Եվրոպայի առաջնությունում։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0