Հայաստանը 9 մեդալ նվաճեց Ստեփան Սարգսյանի գավաթ 2026-ում. մրցաշարի բոլոր արդյունքները
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Սեպտեմբերի 13-ին Երևանում ավարտվեց ազատ ոճի ըմբշամարտի «Ստեփան Սարգսյանի գավաթ 2026» միջազգային մրցաշարը, որն անցկացվում էր Հայաստանի մայրաքաղաքում սեպտեմբերի 10-ից 13-ը։
Մրցաշարի արդյունքներով Հայաստանի ներկայացուցիչները նվաճեցին ինը մեդալ՝ երեք ոսկե և վեց բրոնզե։ Տնային մրցաշարի հաղթողներ դարձան Մանվել Խնձրցյանը (57 կգ), Սարգիս Բեգոյանը (61 կգ) և Վազգեն Թևանյանը (70 կգ)։
Մրցաշարի եզրափակիչ օրը Հայաստանի հավաքականը մեդալների իր հավաքածուն համալրեց երկու ոսկե և չորս բրոնզե պարգևով։
Մինչև 61 կգ քաշային կարգի եզրափակչում Սարգիս Բեգոյանը հանդիպեց Ղազախստանի ներկայացուցիչ Մայրամբեկ Կարտբայի հետ։ Գոտեմարտն ավարտվեց 4:4 հաշվով, իսկ հաղթանակը շնորհվեց հայ ըմբիշին։
Նույն քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչները նվաճեցին միանգամից երկու բրոնզե մեդալ։ Լևիկ Միքայելյանը 8:4 հաշվով հաղթեց ռուսաստանցի Աբուբաքար Մութալիևին, իսկ Տիգրան Բունաթյանը հայկական դիմակայությունում 4:2 հաշվով առավելության հասավ Էրիկ Այրիյանի նկատմամբ։
Հայաստանին ևս մեկ ոսկե մեդալ բերեց մինչև 70 կգ քաշային կարգում հանդես եկող Վազգեն Թևանյանը։ Եվրոպայի չեմպիոն, ռուսաստանցի Իբրահիմ Իբրահիմովի հետ նրա եզրափակիչ գոտեմարտը չկայացավ ռուս ըմբիշի հրաժարվելու պատճառով։ Թևանյանը հայտարարվեց մրցաշարի հաղթող։
Մինչև 70 կգ քաշային կարգում բրոնզե մեդալ նվաճեց Հայաստանի ևս մեկ ներկայացուցիչ՝ Արման Անդրեասյանը, որը 10:0 հաշվով ջախջախիչ հաղթանակ տարավ ղազախ Բեկ Ժակշիլիկովի նկատմամբ։
Մինչև 79 կգ քաշային կարգում բրոնզե մեդալակիր դարձավ Նարեկ Նիկողոսյանը, որը 13:7 հաշվով հաղթեց ղազախ Դաուլետ Երգեշին։
Ամբողջ մրցաշարի ամենաարդյունավետ գոտեմարտերից մեկը գերծանր քաշայինների եզրափակիչն էր։ Մինչև 125 կգ քաշային կարգում գերմանացի ըմբիշ Մոհսեն Սիյարը 20:18 հաշվով հաղթեց Վրաստանի ներկայացուցիչ Մերաբ Սուլեյմանիշվիլիին։
Սեպտեմբերի 13-ի եզրափակիչների արդյունքները
61 կգ
Եզրափակիչ՝
Մայրամբեկ Կարտբայ (Ղազախստան) — Սարգիս Բեգոյան (Հայաստան) — 4:4, հաղթանակը՝ Բեգոյանին
Բրոնզե մեդալի համար՝
Աբուբաքար Մութալիև (Ռուսաստան) — Լևիկ Միքայելյան (Հայաստան) — 4:8
Էրիկ Այրիյան (Հայաստան) — Տիգրան Բունաթյան (Հայաստան) — 2:4
70 կգ
Եզրափակիչ՝
Իբրահիմ Իբրահիմով (Ռուսաստան) — Վազգեն Թևանյան (Հայաստան) — գոտեմարտը չկայացավ, Թևանյանը հայտարարվեց հաղթող
Բրոնզե մեդալի համար՝
Երնուր Նուրգազի (Ղազախստան) — Պավել Գրաուր (Մոլդովա) — 4:1
Արման Անդրեասյան (Հայաստան) — Բեկ Ժակշիլիկով (Ղազախստան) — 10:0
79 կգ
Եզրափակիչ՝
Գաջիմուրադ Ալիխմաև (Ռուսաստան) — Այզեկ Ջեյմս Օլեյնիկ (ԱՄՆ) — 11:1
Բրոնզե մեդալի համար՝
Դիաս Սագդատով (Ղազախստան) — Հրայր Ալիխանյան (Հայաստան) — գոտեմարտը չկայացավ, Սագդատովը հայտարարվեց հաղթող
Նարեկ Նիկողոսյան (Հայաստան) — Դաուլետ Երգեշ (Ղազախստան) — 13:7
92 կգ
Եզրափակիչ՝
Մագոմեդ Ռամազանով (Բուլղարիա) — Ամանուլա Գաջիմագոմեդով (Ռուսաստան) — գոտեմարտը չկայացավ, Գաջիմագոմեդովը հայտարարվեց հաղթող
Բրոնզե մեդալի համար՝
Եվսեմ Շվելիձե (Վրաստան) — Մուշեղ Մկրտչյան (Հայաստան) — 4:2
Նարեկ Իկիլիկյան (Հայաստան) — Թեյմուրազ Կոչքիանի (Վրաստան) — 3:7
125 կգ
Եզրափակիչ՝
Մերաբ Սուլեյմանիշվիլի (Վրաստան) — Մոհսեն Սիյար (Գերմանիա) — 18:20
Բրոնզե մեդալի համար՝
Հենրիկ Հայկյան (Հայաստան) — Դենիս Խրամյանկով (Բելառուս) — 3:9
Ռոբերտ Բարան (Լեհաստան) — Գեորգի Իվանով (Բուլղարիա) — 10:0
Մրցումների առաջին բլոկի եզրափակիչների արդյունքները՝ ԱՅՍՏԵՂ։
«Ստեփան Սարգսյանի գավաթ 2026»-ի բոլոր մեդալակիրները
57 կգ
- Մանվել Խնձրցյան (Հայաստան)
- Արիան Տյուտրին (Բելառուս)
- Լուկա Գվինջիլիա (Վրաստան), Դիմչիկ Բատոմունկուև (Բելառուս)
61 կգ
- Սարգիս Բեգոյան (Հայաստան)
- Մայրամբեկ Կարտբայ (Ղազախստան)
- Լևիկ Միքայելյան (Հայաստան), Տիգրան Բունաթյան (Հայաստան)
65 կգ
- Աբասգաջի Մագոմեդով (Ռուսաստան)
- Օսիմժան Դաստանբեկ (Ղազախստան)
- Ադիլ Օսպանով (Ղազախստան), Ջոն ՄաքՔեննա (ԱՄՆ)
70 կգ
- Վազգեն Թևանյան (Հայաստան)
- Իբրահիմ Իբրահիմով (Ռուսաստան)
- Արման Անդրեասյան (Հայաստան), Երնուր Նուրգազի (Ղազախստան)
74 կգ
- Իմամ Գանիշով (Ռուսաստան)
- Քեմերոն Ամին (ԱՄՆ)
- Նարեկ Հարությունյան (Հայաստան), Դարխան Եսենգալի (Ղազախստան)
79 կգ
- Գաջիմուրադ Ալիխմաև (Ռուսաստան)
- Այզեկ Ջեյմս Օլեյնիկ (ԱՄՆ)
- Նարեկ Նիկողոսյան (Հայաստան), Դիաս Սագդատով (Ղազախստան)
86 կգ
- Ասխաբ Խաջիև (Ղազախստան)
- Զահիդ Վալենսիա (ԱՄՆ)
- Ռազմիկ Եփրեմյան (Հայաստան), Ռուստեմ Միրզագալիև (Ղազախստան)
92 կգ
- Ամանուլա Գաջիմագոմեդով (Ռուսաստան)
- Մագոմեդ Ռամազանով (Բուլղարիա)
- Եվսեմ Շվելիձե (Վրաստան), Թեյմուրազ Կոչքիանի (Վրաստան)
97 կգ
- Կոնստանտին Պետրիաշվիլի (Վրաստան)
- Վլադիսլավ Կոզլով (Բելառուս)
- Ալեքսանդր Գուշտին (Բելառուս), Շամիլ Տամբիև (Ռուսաստան)
125 կգ
- Մոհսեն Սիյար (Գերմանիա)
- Մերաբ Սուլեյմանիշվիլի (Վրաստան)
- Դենիս Խրամյանկով (Բելառուս), Ռոբերտ Բարան (Լեհաստան)
Ընդհանուր առմամբ «Ստեփան Սարգսյանի գավաթ 2026» մրցաշարին մասնակցեցին 181 մարզիկներ 15 երկրներից։ Հայաստանը ներկայացված էր երկրի գրեթե բոլոր ուժեղագույն ըմբիշներով։
Երևան էին ժամանել նաև ճանաչված արտասահմանցի մարզիկներ, այդ թվում՝ աշխարհի չեմպիոն Զահիդ Վալենսիան ԱՄՆ-ից, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Աբասգաջի Մագոմեդովը Ռուսաստանից և Եվրոպայի չեմպիոն Իբրահիմ Իբրահիմովը։
Հայաստանի կառավարությունը Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիային հատկացրել էր ավելի քան 25 միլիոն դրամ մրցաշարի կազմակերպման և անցկացման համար։
Յուրաքանչյուր քաշային կարգի հաղթող կստանա 2000 դոլար, արծաթե մեդալակիրները՝ 1000 դոլար, իսկ բրոնզե մեդալակիրները՝ 500 դոլար։