Հայաստանի Մ19 հավաքականը իմացավ Եվրո-2027-ի որակավորման երկրորդ փուլի մրցակիցներին
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Այսօր կայացել է 2026/27 մրցաշրջանի Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության որակավորման երկրորդ փուլի վիճակահանությունը։
Հայաստանի Մ19 հավաքականը հանդես կգա B լիգայում և ընդգրկվել է B6 խմբում։ Հայաստանի հավաքականի մրցակիցները կլինեն Կիպրոսի և Ալբանիայի հավաքականները։
B6 խումբ
Հայաստան
Կիպրոս
Ալբանիա

Որակավորման երկրորդ փուլի հանդիպումները կկայանան 2026 թվականի աշնանը։ Խմբի հաղթողը կշարունակի պայքարը որակավորման երրորդ փուլում։
Հիշեցնենք, որ առաջին փուլում Հայաստանի Մ19 հավաքականը հաջող ելույթ ունեցավ և իր խմբում զբաղեցրեց երկրորդ տեղը։ Հայկական թիմը ոչ-ոքի խաղաց Կոսովոյի և Թուրքիայի հետ, ինչպես նաև խոշոր հաշվով հաղթեց Ջիբրալթարին։
Հայաստանի Մ19 հավաքականի արդյունքները առաջին փուլում
Հայաստան — Կոսովո — 1:1
Հայաստան — Թուրքիա — 1:1
Հայաստան — Ջիբրալթար — 9:0
Այսպիսով, Հայաստանի Մ19 հավաքականը պահպանեց Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության ուղեգրի համար պայքարը շարունակելու հնարավորությունը։