Արմեն Մելիքբեկյանը շնորհավորել է «Արարատ-Արմենիային» Եվրոպա լիգա պատմական դուրս գալու կապակցությամբ
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը շնորհավորել է «Արարատ-Արմենիային» Եվրոպա լիգա դուրս գալու կապակցությամբ։
Հայկական ակումբը պատմական արդյունքի է հասել․ Հայաստանի ներկայացուցիչն առաջին անգամ հանդես կգա Եվրոպա լիգայի հիմնական փուլում։
«Շնորհավորում եմ «Արարատ-Արմենիային» պատմական նվաճման կապակցությամբ։ Հայկական ակումբային ֆուտբոլի պատմության մեջ առաջին անգամ մեր ակումբը հանդես կգա Եվրոպա լիգայում։ Սա իսկապես նշանակալի հաջողություն է։ Թող այն դառնա նոր նվաճումների և բազմաթիվ հաղթանակների սկիզբ»,- ասվում է Մելիքբեկյանի ուղերձում։
Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ փուլում «Արարատ-Արմենիան» երկու խաղերի արդյունքում 1:0 ընդհանուր հաշվով հաղթել է ռումինական «Ունիվերսիտատյա Կրայովային»։
Վճռորոշ գոլի հեղինակ է դարձել Սանդրո Լիման, որն աչքի է ընկել 90+8-րդ րոպեին։