SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Անի Ամիրաղյանը դուրս է եկել Անթալիայի ITF W15 մրցաշարի քառորդ եզրափակիչ


Անի Ամիրաղյանը դուրս է եկել Անթալիայի ITF W15 մրցաշարի քառորդ եզրափակիչ
Թենիս

Հայաստանցի թենիսիստուհի Անի Ամիրաղյանը դուրս է եկել Անթալիայի ITF W15 մրցաշարի մենախաղի քառորդ եզրափակիչ։ Նոյեմբերի 26-ին՝ հինգշաբթի, նա 6:3, 6:1 հաշվով հաղթել է մրցաշարում յոթերորդ համարի տակ դասակարգված ճապոնուհի Շիհո Ցուջիոկային։ Հանդիպումը տևել է մոտ 1 ժամ 23 րոպե։ 

Ամիրաղյանը երկրորդ անընդմեջ հաղթանակն է տարել՝ առանց սեթ կորցնելու։ Նախորդ օրը՝ առաջին շրջանում, նա ընդամենը երեք գեյմ էր զիջել իր հայրենակից Արմինե Եսայանին, որը հիմնական մրցաշար էր դուրս եկել որակավորման փուլից։ Հայկական դերբին ավարտվել էր 6:2, 6:1 հաշվով։

Կիսաեզրափակչի ուղեգրի համար Ամիրաղյանը կմրցի Լատվիայի ներկայացուցիչ Ադելինա Լաչինովայի հետ։ Tenisrezultati-ի տվյալներով՝ երրորդ համարի տակ դասակարգված Լաչինովան 1/8 եզրափակչում 6:4, 3:6, 6:4 հաշվով հաղթել է սերբուհի Անդրեա Օբրադովիչին։

Անթալիայի մրցաշարն անցկացվում է նոյեմբերի 23-ից 29-ը՝ բացօթյա գրունտային կորտերում։ Ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 15 հազար դոլար։


Telegram Sportaran

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։