«Ալաշկերտը» ընթացիկ մրցաշրջանում երրորդ հաղթանակը տարավ 3:0 հաշվով
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
«Ալաշկերտը» Հայաստանի առաջնության 4-րդ տուրի խաղում վստահ հաղթանակ տարավ «Գանձասարի» նկատմամբ։ Հանդիպումն ավարտվեց 3:0 հաշվով՝ հօգուտ Վահե Գևորգյանի թիմի։
«Ալաշկերտի» համար սա ընթացիկ մրցաշրջանում արդեն երրորդ հաղթանակն էր, որը թիմը տարավ միևնույն՝ 3:0 հաշվով։
Հանդիպման հաշիվը բացեց Սեզարը՝ Կարեն Նալբանդյանի փոխանցումից հետո։ Այնուհետև Նալբանդյանը, օգտվելով Էդգար Փիլոյանի արդյունավետ փոխանցումից, կրկնապատկեց «Ալաշկերտի» առավելությունը։ Վերջնական հաշիվը ձևակերպեց Փիլոյանը, իսկ գոլային փոխանցման հեղինակ դարձավ Օլավալե Ֆարայոլան։
Այսպիսով, անցկացրած չորս խաղից հետո «Ալաշկերտը» վաստակել է 9 միավոր և Հայաստանի առաջնության մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է երրորդ տեղը։
«Գանձասարը» չորս տուրից հետո ունի 3 միավոր և գտնվում է ութերորդ հորիզոնականում։