Ժան-Պոլ Բոսնոյանը երկրորդ հաղթանակը տարավ UFC-ում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայկական արմատներով ամերիկացի մարտիկ Ժան-Պոլ Բոսնոյանը (Jean-Paul Lebosnoyani) հաջողությամբ անցկացրեց UFC-ում իր երկրորդ մենամարտը։
Օկլահոմա Սիթիում կայացած UFC Fight Night: Du Plessis vs. Usman մրցաշարում 27-ամյա կիսամիջինքաշայինը մրցավարների միաձայն որոշմամբ հաղթեց հարավկորեացի Կո Սոկ Հյոնին։ Բոլոր երեք մրցավարները գրանցեցին նույն հաշիվը՝ 29։28։
Այս հաղթանակից հետո Բոսնոյանի ռեկորդը դարձավ 11 հաղթանակ և 2 պարտություն, իսկ նրա մրցակցինը՝ 13-3։
Մենամարտը ծանր և մրցակցային ստացվեց։ Կորեացի մարզիկն ավելի հաճախ էր դիպուկ հարվածներ հասցնում կանգնած դիրքում, սակայն Բոսնոյանը հաջողությամբ օգտագործեց ըմբշամարտը, կատարեց երեք տեյքդաուն և ավելի երկար վերահսկեց մրցակցին պարտերում։ Երրորդ ռաունդի վերջնամասում «Մուֆասան» նույնպես ավելի ակտիվ էր, ինչը օգնեց նրան հաղթել մրցավարների որոշմամբ։
Սա Բոսնոյանի երկրորդ հաղթանակն է UFC-ում։ Երկու մենամարտերում էլ նա հաղթել է մրցավարների որոշմամբ։ 2026 թվականի փետրվարին ամերիկահայ մարտիկը նորամուտը նշեց կազմակերպությունում՝ մրցավարների բաժանված որոշմամբ հաղթելով Ֆիլ Ռոուին։
Ժան-Պոլն ունի հայկական և ռումինական արմատներ։ Նրա հայրը՝ Ներսես Բոսնոյանը, ջիու-ջիցուի մարզիչ է։ «Մուֆասա» մականունով մարտիկը UFC-ի պայմանագիր է ստացել 2025 թվականին՝ Դանա Ուայթի հավակնորդների մրցաշարում հաջող ելույթից հետո։