SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Ալեքսանդրա Բիբիկինան ութերորդ տեղը զբաղեցրեց Փարիզում անցկացվող Եվրոպայի առաջնությունում


Ալեքսանդրա Բիբիկինան ութերորդ տեղը զբաղեցրեց Փարիզում անցկացվող Եվրոպայի առաջնությունում
Այլ սպորտաձևեր

Հայաստանը ներկայացնող Ալեքսանդրա Բիբիկինան ութերորդ տեղը զբաղեցրեց մեկ մետրանոց ցատկահարթակից ջրացատկի մրցումներում՝ Փարիզում անցկացվող ջրային մարզաձևերի 2026 թվականի Եվրոպայի առաջնությունում։

Եզրափակչում Բիբիկինան վաստակեց 236 միավոր։ Մրցումներին ընդհանուր առմամբ մասնակցել է 30 մարզուհի, որոնցից 12-ը որակավորվել են վճռորոշ փուլ։

Հաղթող է դարձել Իտալիայի ներկայացուցիչ Կիարա Պելականին՝ գրանցելով 298,90 միավոր արդյունք։

Александра Бибикина результат

Վաղը Ալեքսանդրա Բիբիկինան կմասնակցի երեք մետրանոց ցատկահարթակից ջրացատկի մրցումներին։

Ավելի վաղ Հայաստանը թիմային հաշվարկում զբաղեցրել էր 9-րդ տեղը։


Telegram Sportaran

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։