SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Պաշտոնական․ Բենին տեղափոխվել է «Արարատ-Արմենիա»


Պաշտոնական․ Բենին տեղափոխվել է «Արարատ-Արմենիա»
Ֆուտբոլ

«Արարատ-Արմենիան» հայտարարել է 29-ամյա պորտուգալացի հարձակողական կիսապաշտպան Բերնարդու Օլիվեյրա Դիաշի՝ Բենիի, տեղափոխության մասին։ Ֆուտբոլիստը հայկական ակումբ է տեղափոխվել անգոլական «Պետրու դե Լուանդայից»։

Բենին Լիսաբոնի «Բենֆիկայի» ակադեմիայի սան է։ Պորտուգալիայի բարձրագույն խմբում նա հանդես է եկել «Բելենենսեշի» կազմում։

Կիսապաշտպանը նաև երկու մրցաշրջան անցկացրել է Կիպրոսում՝ պաշտպանելով «Դոքսայի» գույները, իսկ մեկ մրցաշրջան խաղացել է ադրբեջանական «Արազ-Նախչըվանում»։

Նախորդ մրցաշրջանում Բենին հանդես է եկել Անգոլայի առաջնությունում։ Աֆրիկյան Չեմպիոնների լիգայում նա մասնակցել է ինը հանդիպման՝ դառնալով երեք գոլիով երեք գոլ և մեկ գոլային փոխանցման հեղինակ։

Նորեկն արդեն ընդգրկվել է «Արարատ-Արմենիայի» հայտացուցակում՝ Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի՝ սլովենական «Ցելյեի» դեմ հանդիպումների համար։


Telegram Sportaran

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։