SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Էդգար Սևիկյանն այս մրցաշրջանում առաջին անգամ ընդգրկվել է «Ֆերենցվարոշի» մեկնարկային կազմում


Էդգար Սևիկյանն այս մրցաշրջանում առաջին անգամ ընդգրկվել է «Ֆերենցվարոշի» մեկնարկային կազմում
Ֆուտբոլ

Հայաստանի ազգային հավաքականի վինգեր Էդգար Սևիկյանն ընթացիկ մրցաշրջանում առաջին անգամ ընդգրկվել է «Ֆերենցվարոշի» մեկնարկային կազմում։

Հունգարիայի առաջնության երկրորդ տուրի խաղում Սևիկյանի թիմը ոչ-ոքի՝ 0:0 հաշվով ավարտեց հանդիպումը։ Հայ ֆուտբոլիստը խաղում էր հարձակման աջ եզրում և դաշտում անցկացրեց առաջին խաղակեսը, որից հետո փոխարինվեց։

Սևիկյանի վիճակագրությունը խաղում՝

— 9 փոխանցումից՝ 8 ճշգրիտ,
— 4 դրիբլինգից՝ 1 հաջող,
— 9 մենապայքարից՝ 4 հաղթած,
— 2 վաստակած խախտում,
— 5 գնդակի վերադարձ,
— 10 կորուստ,
— 0 հարված,
— 3 փոխանցումից եզրից՝ 0 ճշգրիտ։

SofaScore վիճակագրական հարթակը Սևիկյանի խաղը գնահատել է 6,5 միավորով։

«Ֆերենցվարոշն» իր հաջորդ հանդիպումը կանցկացնի օգոստոսի 6-ին՝ Եվրոպա լիգայում մրցելով լեհական «Գուրնիկի» դեմ։


Telegram Sportaran

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։