SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Ադրբեջանում կհնչի Հայաստանի օրհներգը․ Ջանես Նազարյանը դարձավ աշխարհի կրկնակի չեմպիոն


Ադրբեջանում կհնչի Հայաստանի օրհներգը․ Ջանես Նազարյանը դարձավ աշխարհի կրկնակի չեմպիոն
Ըմբշամարտ

Հայաստանը ներկայացնող հունահռոմեական ոճի ըմբիշ Ջանես Նազարյանը ոսկե մեդալ է նվաճել Ադրբեջանում անցկացվող մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնությունում։

Մինչև 71 կգ քաշային կարգի եզրափակիչում Նազարյանը 4։3 հաշվով հաղթել է ռուսաստանցի Ասլան Ձուևին և կարիերայում երկրորդ անգամ դարձել աշխարհի մինչև 17 տարեկանների չեմպիոն։

Հայ ըմբիշը տպավորիչ ելույթ է ունեցել եզրափակիչ տանող ճանապարհին՝ բոլոր նախնական գոտեմարտերում հաղթելով ժամանակից շուտ՝ 34։0 ընդհանուր հաշվով։

Եզրափակիչ գոտեմարտը շատ ավելի բարդ էր։ Նազարյանի մրցակիցը մինչև 65 կգ քաշային կարգում Եվրոպայի չեմպիոնն էր։ Առաջին մրցափուլից հետո հայ ըմբիշը պարտվում էր 1։3 հաշվով, սակայն գոտեմարտի երկրորդ հատվածում կարողացավ միավորներ վաստակել պարտերում և կամային հաղթանակ տոնել։

Եզրափակիչից հետո Նազարյանը Հայաստանի դրոշով պատվո շրջան է կատարել գորգի շուրջ։ Բաքվում ներկա երկրպագուների մի մասը սուլոցներով է դիմավորել հայ մարզիկին, սակայն մրցավարությունը եղել է անաչառ և պատշաճ։

Ջանես Նազարյանի ոսկե մեդալը Հայաստանի հավաքականի երրորդ պարգևն է 2026 թվականի հունահռոմեական ըմբշամարտի մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնությունում։ Հայաստանի հավաքականն ունի մեկ ոսկե և երկու բրոնզե մեդալ։


Telegram Sportaran

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։