SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Տրինկաոն դարձավ Սպերցյանի թիմակիցը․ «Ալ-Ահլին» պաշտոնապես հայտարարել է պորտուգալացու տրանսֆերի մասին


Տրինկաոն դարձավ Սպերցյանի թիմակիցը․ «Ալ-Ահլին» պաշտոնապես հայտարարել է պորտուգալացու տրանսֆերի մասին
Ֆուտբոլ

Սաուդյան Արաբիայի «Ալ-Ահլին» պաշտոնապես ներկայացրել է Ֆրանսիշկու Տրինկաոյին՝ որպես թիմի նոր ֆուտբոլիստ։ Պորտուգալիայի հավաքականի 26-ամյա վինգերը տեղափոխվել է Լիսաբոնի «Սպորտինգից» և ստորագրել չորս տարվա պայմանագիր։

Արտասահմանյան լրատվամիջոցների տեղեկություններով՝ տրանսֆերի հիմնական արժեքը կազմել է մոտ 39 միլիոն եվրո։ Գործարքը նաև լրացուցիչ բոնուսներ է նախատեսում։ Նոր թիմում պորտուգալացին հանդես կգա 7 համարի մարզաշապիկով։

Սպասվում է, որ Տրինկաոն «Ալ-Ահլիի» կազմում կփոխարինի Ռիադ Մահրեզին։ Ալժիրցի վինգերը հուլիսի սկզբին հեռացել էր ակումբից՝ Սաուդյան Արաբիայում անցկացրած երեք մրցաշրջանից հետո։

Այսպիսով, Տրինկաոն դարձել է Հայաստանի հավաքականի ավագ Էդուարդ Սպերցյանի թիմակիցը, որը «Ալ-Ահլիին» միացել էր հուլիսի 7-ին։ Այժմ սաուդյան ակումբի հարձակման գծում կարող են միասին հանդես գալ Սպերցյանը, Տրինկաոն, Գալենոն և Իվան Թոնին։

«Ալ-Ահլիում» ընդգծել են պորտուգալացու բազմակողմանիությունը։ Նա կարող է խաղալ հարձակման մի քանի դիրքերում։ Ակումբում ակնկալում են, որ Տրինկաոյի տեխնիկական որակները, եվրոպական փորձը և վճռորոշ գործողություններ կատարելու ունակությունը կօգնեն թիմին պայքարել բոլոր մրցաշարերի տիտղոսների համար։

Իր կարիերայի ընթացքում Տրինկաոն հանդես է եկել «Բրագայում», «Բարսելոնայում», «Վուլվերհեմփթոնում» և Լիսաբոնի «Սպորտինգում»։ Նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 327 պաշտոնական հանդիպում, խփել 62 գոլ և կատարել 57 գոլային փոխանցում։

«Սպորտինգի» կազմում վինգերը երկու անգամ դարձել է Պորտուգալիայի չեմպիոն և նվաճել երկրի գավաթը։ Նա նաև «Բարսելոնայի» հետ հաղթել է Իսպանիայի գավաթը, իսկ Պորտուգալիայի հավաքականի կազմում՝ Ազգերի լիգան։ 2025/26 մրցաշրջանում Տրինկաոն դարձել է Պորտուգալիայի առաջնության լավագույն ասիստենտը։

Տրանսֆերից հետո ֆուտբոլիստը հայտարարել է, որ հպարտ է «Ալ-Ահլիին» միանալու համար։ Նա խոստացել է նոր թիմակիցների հետ պայքարել տիտղոսների համար և ուրախացնել ակումբի երկրպագուներին։


Telegram Sportaran

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։