SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Հայտնի է դարձել ֆուտզալի Հայաստանի հավաքականի՝ ԱԱ-2028-ի որակավորման փուլի խաղացանկը


Հայտնի է դարձել ֆուտզալի Հայաստանի հավաքականի՝ ԱԱ-2028-ի որակավորման փուլի խաղացանկը
Ֆուտբոլ

Հրապարակվել է ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի հանդիպումների խաղացանկը 2028 թվականի աշխարհի առաջնության եվրոպական գոտու որակավորման հիմնական փուլում։

Հայաստանի հավաքականը հանդես կգա 1-ին խմբում՝ Հունգարիայի և Շվեդիայի հավաքականների հետ։ Հայաստանի ընտրանին որակավորման փուլը կսկսի 2026 թվականի հոկտեմբերի 20-ին՝ սեփական հարկի տակ Հունգարիայի դեմ հանդիպումով, և կավարտի 2027 թվականի մարտի 3-ին՝ նույն մրցակցի հետ արտագնա խաղով։

1-ին խմբի հանդիպումների խաղացանկը

2026 թվականի հոկտեմբերի 15․ Հունգարիա — Շվեդիա
2026 թվականի հոկտեմբերի 20․ Հայաստան — Հունգարիա
2026 թվականի նոյեմբերի 7․ Շվեդիա — Հայաստան
2026 թվականի դեկտեմբերի 9․ Հայաստան — Շվեդիա
2027 թվականի փետրվարի 27․ Շվեդիա — Հունգարիա
2027 թվականի մարտի 3․ Հունգարիա — Հայաստան

Расписание футзал Армения

Հիշեցնենք, որ որակավորման հիմնական փուլին կմասնակցեն 36 հավաքականներ, որոնք բաժանվել են երեքական թիմից բաղկացած 12 խմբերի։ Բոլոր խմբերի հաղթողները ուղիղ դուրս կգան էլիտ ռաունդ։ Նրանց կմիանան երկրորդ տեղը զբաղեցրած չորս լավագույն հավաքականները։

Երկրորդ տեղը զբաղեցրած ևս ութ թիմեր կմասնակցեն փլեյ-օֆֆին, որի արդյունքում կորոշվեն էլիտ ռաունդի վերջին չորս մասնակիցները։ Այսպիսով, աշխարհի առաջնության ուղեգրի համար պայքարը կշարունակեն 20 հավաքականներ։

Էլիտ ռաունդում եվրոպական հավաքականները կվիճարկեն ԱԱ-2028-ի յոթ ուղեգիր։ Դրանցից հինգը կստանան խմբերի հաղթողները, իսկ ևս երկուսը կխաղարկվեն փլեյ-օֆֆում։

2028 թվականի աշխարհի առաջնությունն ընդունող երկիրը դեռ չի որոշվել։ Եթե մրցաշարն անցկացվի եվրոպական երկրում, հյուրընկալող հավաքականը կստանա ավտոմատ ուղեգիր, իսկ որակավորման միջոցով աշխարհի առաջնություն դուրս կգան ՈՒԵՖԱ-ի վեց ներկայացուցիչներ։ Այդ դեպքում էլիտ ռաունդի փլեյ-օֆֆին կմասնակցեն երկրորդ տեղը զբաղեցրած երկու լավագույն հավաքականները։

Ավելի վաղ Հայաստանի հավաքականն իր պատմության մեջ առաջին անգամ մասնակցել էր 2026 թվականի Եվրոպայի առաջնությանը և դուրս եկել փլեյ-օֆֆ։ Այդ արդյունքի շնորհիվ թիմը բաց է թողել ԱԱ-2028-ի որակավորման նախնական փուլը և իրավունք ստացել պայքարը սկսել անմիջապես հիմնական փուլից։


Telegram Sportaran

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։