SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Սպերցյանը Դուբայում բուժզննում կանցնի և կմիանա «Ալ-Ահլիի» ավստրիական ճամբարին


Սպերցյանը Դուբայում բուժզննում կանցնի և կմիանա «Ալ-Ահլիի» ավստրիական ճամբարին
Ֆուտբոլ

Հայաստանի հավաքականի ավագ Էդուարդ Սպերցյանը մոտակա երկու օրվա ընթացքում Դուբայում բուժզննում կանցնի՝ սաուդյան «Ալ-Ահլի» տեղափոխությունն ավարտին հասցնելուց առաջ։

Բուժզննումից հետո կիսապաշտպանը պետք է անմիջապես մեկնի Ավստրիա, որտեղ անցկացվում է «Ալ-Ահլիի» ուսումնամարզական հավաքը։ Հենց այնտեղ Սպերցյանը կմիանա իր նոր թիմին և կսկսի նախապատրաստվել մրցաշրջանին։

Դուբայ ժամանելուց առաջ հայ ֆուտբոլիստը այցելել էր Երևան։ Սպերցյանը շարունակում է մնալ հայկական ֆուտբոլի ամառային տրանսֆերային պատուհանի գլխավոր հերոսներից մեկը, իսկ նրա տեղափոխությունը Սաուդյան Արաբիա կարող է դառնալ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստների պատմության ամենախոշոր գործարքներից մեկը։

Հիշեցնենք, որ «Ալ-Ահլին» «Կրասնոդարի» հետ համաձայնության է հասել Էդուարդ Սպերցյանի տրանսֆերի շուրջ։ Գործարքի արժեքը կազմում է 25 միլիոն դոլար։ Բուժզննումն անցնելուց հետո կողմերը կկարողանան պաշտոնապես ավարտին հասցնել գործարքը։


Telegram Sportaran

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։