IBA PRO 21-ը կանցկացվի Երևանում սեպտեմբերի 26-ին
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Սեպտեմբերի 26-ին Երևանի «Տաշիր Արենայում» կկայանա IBA PRO 21 մարտական երեկոն։
Մրցաշարի ծրագրում կընդգրկվեն պրոֆեսիոնալ բռնցքամարտի մենամարտեր, ինչպես նաև MMA ձեռնոցներով բռնցքամարտի կանոններով անցկացվող մենամարտեր։ Այսպիսով, հանդիսատեսին մեկ երեկոյի ընթացքում սպասվում է երկու դիտարժան ձևաչափերի համադրություն։
IBA PRO 21-ի գլխավոր մենամարտը և մասնակիցների ամբողջական կազմը կհայտարարվեն ավելի ուշ։
Երևանն արդեն հյուրընկալել է Միջազգային բռնցքամարտի ասոցիացիայի հովանու ներքո անցկացվող մրցաշարեր։ Ավելի վաղ Հայաստանի մայրաքաղաքում երկու անգամ կայացել են IBA Champions’ Night շարքի մարտական երեկոներ։