SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Սլավիկ Գալստյանը հաղթեց աշխարհի գործող չեմպիոնին և դուրս եկավ UWW-ի վարկանիշային մրցաշարի կիսաեզրափակիչ


Սլավիկ Գալստյանը հաղթեց աշխարհի գործող չեմպիոնին և դուրս եկավ UWW-ի վարկանիշային մրցաշարի կիսաեզրափակիչ
Ըմբշամարտ

Հունահռոմեական ոճի ըմբիշ Սլավիկ Գալստյանը հաջողությամբ մեկնարկեց Բուդապեշտում անցկացվող UWW-ի վարկանիշային մրցաշարում և դուրս եկավ մինչև 67 կգ քաշային կարգի կիսաեզրափակիչ։

1/8 եզրափակիչում Գալստյանը վստահ հաղթանակ տարավ Գերմանիայի ներկայացուցիչ Քրիստոֆեր Կրամերի նկատմամբ՝ 6:1 հաշվով։

Քառորդ եզրափակիչում հայ ըմբիշի մրցակիցն Ուզբեկստանը ներկայացնող Այթժան Խալմախանովն էր։ Գալստյանը հաղթում էր 5:2 հաշվով, որից հետո մրցակցին պառկեցրեց թիակների վրա և ժամանակից շուտ ավարտեց գոտեմարտը։

Խալմախանովն աշխարհի գործող չեմպիոնն է, ինչպես նաև Ասիայի չեմպիոն, մինչև 20 տարեկանների աշխարհի չեմպիոն և Զագրեբում կայացած վարկանիշային մրցաշարի հաղթող։ Միևնույն ժամանակ ուզբեկ ըմբիշն իր գլխավոր տիտղոսները նվաճել է մինչև 63 կգ քաշային կարգում։

Կիսաեզրափակիչում Սլավիկ Գալստյանը կմրցի Ռուսաստանը ներկայացնող Դինիսլամ Բամմատովի հետ։

Սլավիկ Գալստյանի արդյունքները

1/8 եզրափակիչ. Սլավիկ Գալստյան — Քրիստոֆեր Կրամեր (Գերմանիա)՝ 6:1

1/4 եզրափակիչ. Սլավիկ Գալստյան — Այթժան Խալմախանով (Ուզբեկստան)՝ 5:2, հաղթանակ թիակների վրա


Telegram Sportaran

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։