Սերգեյ Կարմրյանը դարձել է ազատ ոճի ըմբշամարտի ԱԱ Մ17-ի արծաթե մեդալակիր
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Սերգեյ Կարմրյանը Բաքվում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի Մ17 առաջնությունում նվաճել է արծաթե մեդալ։
Մինչև 60 կգ քաշային կարգի եզրափակիչում Ռուսաստանը ներկայացնող հայազգի ըմբիշը 1:3 հաշվով պարտվել է Հնդկաստանի ներկայացուցիչ Սիտենդերին։
Կիսաեզրափակիչում Կարմրյանը հաղթել էր ուկրաինացի Նիկիտա Կուզմենկոյին։ Գոտեմարտն ավարտվել էր 2:2 հաշվով, սակայն լրացուցիչ ցուցանիշների շնորհիվ Սերգեյը դուրս էր եկել եզրափակիչ։
Մրցաշարի նախորդ փուլերում Կարմրյանը 4:0 հաշվով հաղթել էր լեհ Վիտոլդ Պավլիկին, իսկ Ուզբեկստանի ներկայացուցիչ Բեկզոդբեկ Իբրոխիմովին՝ 5:0 հաշվով։
Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը նույնպես մասնակցել է մրցաշարին, սակայն մնացել է առանց մեդալի։ Ավելի վաղ Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբիշները մրցաշարում նվաճել էին երեք մեդալ՝ մեկ ոսկե և երկու բրոնզե։