SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Հայաստանի հավաքականը շարժվող թիրախի հրաձգության աշխարհի առաջնությունում նվաճեց երրորդ ոսկին


Հայաստանի հավաքականը շարժվող թիրախի հրաձգության աշխարհի առաջնությունում նվաճեց երրորդ ոսկին
Այլ սպորտաձևեր

Հայաստանի հավաքականը շարունակում է հաջող ելույթները շարժվող թիրախի հրաձգության աշխարհի առաջնությունում, որն անցկացվում է Տալլինում՝ 2026 թվականի հուլիսի 20-ից 26-ը։

Մրցաշարի երկրորդ օրը Հայաստանի հավաքականը ոսկե մեդալ նվաճեց տղամարդկանց թիմային պայքարում՝ «նորմալ վազք» մրցաձևում։

Աշխարհի չեմպիոններ հռչակվեցին Գոռ Խաչատրյանը, Հովհաննես Մարգարյանը և Հայկ Մինասյանը։ Հայ հրաձիգները միասին վաստակեցին 1719 միավոր՝ Հայաստանի հավաքականին պարգևելով առաջնության երրորդ ոսկե մեդալը։

Մրցումների առաջին օրը Հայաստանի մարզիկները նվաճել էին վեց մեդալ՝ երկու ոսկե, երկու արծաթե և երկու բրոնզե։

Այս պահին Հայաստանի հավաքականը երեք ոսկե մեդալով գլխավորում է աշխարհի առաջնության մեդալային հաշվարկը։ Ուկրաինայի, Գերմանիայի և Ղազախստանի հավաքականներն ունեն մեկական ոսկե մեդալ։


Telegram Sportaran

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։