Հայաստանի Մ18 հավաքականը հրապարակել է Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի կազմը
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի մինչև 18 տարեկանների բասկետբոլի հավաքականը հրապարակել է Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի մրցաշարի կազմը։ Մրցաշարը կանցկացվի հուլիսի 21-ից 26-ը՝ Ալբանիայի Շկոդեր քաղաքում։
Հայաստանի հավաքականի հայտացուցակում ընդգրկվել են Մ20 հավաքականի երկու բասկետբոլիստներ՝ Ամասիա Դայանը և Էնդրյու Ֆեդերշփիլը։ Մ20 հավաքականը մի քանի օր առաջ ավարտել էր ելույթները Եվրոպայի առաջնությունում։
Թիմի կազմում հանդես կգա նաև Էնթոնի Սարգսյանը՝ Եվրոպայի Մ16 առաջնության C դիվիզիոնի հաղթող և այդ մրցաշարի ամենաարժեքավոր խաղացողը։
Ընդհանուր առմամբ հայտացուցակում ընդգրկված են վեց բասկետբոլիստ ԱՄՆ-ից, երեքը՝ Հայաստանից, մեկական՝ Ռուսաստանից, Իսպանիայից և ԱՄԷ-ից։
Հայաստանի Մ18 հավաքականի կազմը
Էդգար Աղաբեկյան, Լեոնարդ Մարտիրոսյան, Անդրեյ Վոգներուբով, Արման Գիլանյանս, Էնթոնի Սարգսյան, Դավիթ Կակոյան, Միքայել Նիշանյան, Դեյվիդ Փարոթ, Ամասիա Դայան, Էդգար Մկրտչյան, Էնդրյու Ֆեդերշփիլ, Արթուր Ավագյան։
Թիմի գլխավոր մարզիչն Արեգ Վատյանն է, իսկ նրա օգնականը՝ Թովմաս Օրդանյանը։

Հայաստանի հավաքականը մրցաշարում ելույթները կսկսի հուլիսի 21-ին՝ Ջիբրալթարի դեմ խաղով։ Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 17։30-ին։ Խմբային փուլում Հայաստանի հավաքականը կմրցի նաև Անդորրայի և Կոսովոյի թիմերի հետ։
Մրցաշարի մեկնարկից առաջ Արեգ Վատյանը հայտարարել է, որ Հայաստանի հավաքականը մտադիր է պայքարել մրցաշարում հաղթելու և B դիվիզիոն բարձրանալու համար։
Հայաստանի հավաքականի խաղացանկը
Հուլիսի 21, 17։30 — Ջիբրալթար — Հայաստան
Հուլիսի 22, 15։00 — Հայաստան — Անդորրա
Հուլիսի 23, 17։30 — Կոսովո — Հայաստան