SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Հայտնի է Հայաստանի հավաքականի նախնական կազմը ըմբշամարտի U20 աշխարհի առաջնության համար


Հայտնի է Հայաստանի հավաքականի նախնական կազմը ըմբշամարտի U20 աշխարհի առաջնության համար
Ըմբշամարտ

Հայտնի է Հայաստանի հավաքականի նախնական կազմը ըմբշամարտի մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնության համար, որը կանցկացվի Բրատիսլավայում 2026 թվականի օգոստոսի 16-ից 23-ը։

Հայաստանը հունահռոմեական ըմբշամարտում կներկայանա բոլոր տասը քաշային կարգերում։ Ազատ ոճի ըմբշամարտի մրցաշարին կմասնակցեն ութ հայ մարզիկներ, իսկ կանանց ըմբշամարտում Հայաստանը կունենա մեկ ներկայացուցիչ։

Հունահռոմեական ըմբշամարտ

  • Մինչև 55 կգ — Էդգար Պետրոսյան
  • Մինչև 60 կգ — Մարատ Աճեմյան
  • Մինչև 63 կգ — Ալեքս Մարգարյան
  • Մինչև 67 կգ — Յուրիկ Մխիթարյան
  • Մինչև 72 կգ — Գոռ Խաչատրյան
  • Մինչև 77 կգ — Սամվել Տերտերյան
  • Մինչև 82 կգ — Վահե Օհանեսյան
  • Մինչև 87 կգ — Յուրիկ Պետրոսյան
  • Մինչև 97 կգ — Էրիկ Տեր-Մաթևոսյան
  • Մինչև 130 կգ — Սեյրան Կիրակոսյան

2026 թվականի Եվրոպայի U20 առաջնությունում Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է երկրորդ տեղը և նվաճել չորս մեդալ՝ մեկ ոսկե, երկու արծաթե և մեկ բրոնզե։

Սամվել Տերտերյանը դարձել է Եվրոպայի չեմպիոն, Էդգար Պետրոսյանն ու Ալեքս Մարգարյանը նվաճել են արծաթե մեդալներ, իսկ Յուրիկ Պետրոսյանը՝ բրոնզե։

Ազատ ոճի ըմբշամարտ

  • Մինչև 57 կգ — Սաշա Պետրոսյան
  • Մինչև 61 կգ — Գագիկ Ղազարյան
  • Մինչև 65 կգ — Արեն Հայրապետյան
  • Մինչև 70 կգ — Դավիթ Դավթյան
  • Մինչև 74 կգ — Վլադիմիր Ազարյան
  • Մինչև 79 կգ — Նարեկ Նիկողոսյան
  • Մինչև 86 կգ — Ռազմիկ Եփրեմյան
  • Մինչև 125 կգ — Հենրիկ Հայկյան

Մինչև 92 և 97 կգ քաշային կարգերում Հայաստանի ներկայացուցիչներ նախնական կազմում ընդգրկված չեն։

Եվրոպայի U20 առաջնությունում ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է երրորդ տեղը։ Հայ մարզիկները նվաճել են վեց մեդալ՝ երկու արծաթե և չորս բրոնզե։

Արծաթե մեդալակիրներ են դարձել Արեն Հայրապետյանն ու Ռազմիկ Եփրեմյանը։ Բրոնզե մեդալներ են նվաճել Սաշա Պետրոսյանը, Գագիկ Ղազարյանը, Նարեկ Նիկողոսյանն ու Հենրիկ Հայկյանը։

Կանանց ըմբշամարտ

  • Մինչև 50 կգ — Սերինե Դիանա Քրեյն

Եվրոպայի U20 առաջնությունում Սերինե Դիանա Քրեյնը զբաղեցրել է 14-րդ տեղը։

Նշենք, որ Հայաստանի հավաքականի հայտարարված կազմը նախնական է և կարող է փոփոխվել մինչև աշխարհի առաջնության մեկնարկը։


Telegram Sportaran

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։