SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

«Սարդարապատն» ու «Արարատ-Արմենիան» երկրորդ հաղթանակները տարան Հայաստանի առաջնությունում


«Սարդարապատն» ու «Արարատ-Արմենիան» երկրորդ հաղթանակները տարան Հայաստանի առաջնությունում
Ֆուտբոլ

Այսօր՝ օգոստոսի 7-ին, կայացան Հայաստանի 2026/27 մրցաշրջանի առաջնության երկրորդ տուրի առաջին հանդիպումները։

«Սարդարապատը» մրցաշրջանի մեկնարկում տարավ երկրորդ անընդմեջ հաղթանակը։ Հաղթողների կազմում մեկական գոլ խփեցին Լևոն Պետրոսյանը և Լևոն Վարդանյանը։

«Արարատի» կազմում իր նորամուտի խաղում գոլի հեղինակ դարձավ Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Վարազդատ Հարոյանը։

Խաղային օրվա մյուս հանդիպմանը «Արարատ-Արմենիան» նույնպես տարավ երկրորդ անընդմեջ հաղթանակը՝ դերբիում առավելության հասնելով «Ուրարտուի» նկատմամբ։

Հաղթական գոլը խփեց թիմի նորեկ Բենի Դիաշը։ «Արարատ-Արմենիայի» կազմում մեկական գոլ էլ իրենց հաշվին գրանցեցին Նդուրը և Ռաջանին։

Հիշեցնենք, որ օգոստոսի 11-ին «Արարատ-Արմենիան» Չեմպիոնների լիգայում կանցկացնի պատասխան հանդիպումը «Ցելյեի» դեմ։

Арарат-Армения


Telegram Sportaran

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։