SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Գեորգի Հարությունյանը խփել է իր առաջին գոլը «Պուշկաշ Ակադեմիայի» կազմում


Գեորգի Հարությունյանը խփել է իր առաջին գոլը «Պուշկաշ Ակադեմիայի» կազմում
Ֆուտբոլ

Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Գեորգի Հարությունյանը խփել է իր առաջին գոլը հունգարական «Պուշկաշ Ակադեմիայի» կազմում։

Հունգարիայի առաջնության երրորդ տուրում ՄՏԿ-ի դեմ խաղում 21-ամյա ֆուտբոլիստը խփել է իր թիմի երկրորդ գոլը՝ հաշիվը դարձնելով 2:0։

ՄՏԿ-ին հաջողվել է վերականգնել հավասարակշռությունը, սակայն վերջին խոսքը մնացել է «Պուշկաշ Ակադեմիային»։ 97-րդ րոպեին Կոլլին խփել է հաղթական գոլը՝ իր թիմին պարգևելով 3:2 հաշվով հաղթանակ։

Հարությունյանն անցկացրել է ամբողջ հանդիպումը և SofaScore վիճակագրական հարթակից ստացել 7,8 գնահատական։

Հայ պաշտպանն արդյունավետ է գործել նաև պաշտպանությունում։ Նրա հաշվին գրանցվել է 2 խլում, 1 ընդհատում, գնդակի 5 հեռացում, գնդակի 3 վերադարձ և 2 արգելափակում։ Բացի այդ, Հարությունյանը հաղթել է բոլոր 4 օդային մենապայքարներում և ընդհանուր 4 մենապայքարից 3-ում։


Telegram Sportaran

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։