«Փյունիկն» ավարտեց ելույթները Կոնֆերենցիաների լիգայում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Երևանի «Փյունիկն» ավարտեց ելույթները ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայում։ Որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում Արտակ Օսեյանի գլխավորած թիմը սեփական հարկի տակ գոլազուրկ ոչ-ոքի խաղաց հունգարական «Դեբրեցենի» հետ՝ 0։0։ Երկու հանդիպումների արդյունքում հայկական ակումբը զիջեց 0։1 հաշվով։
Պարտությունը հատկապես ցավալի էր, քանի որ երկու խաղերում էլ «Փյունիկը» մրցակցից վատ հանդես չեկավ։ Սակայն դիմակայության ընթացքում բաց թողած միակ գոլը վճռորոշ դարձավ։
Պատասխան խաղում գրանցած ոչ-ոքիի շնորհիվ երևանյան ակումբը Հայաստանին 0,125 միավոր բերեց ՈՒԵՖԱ-ի գործակիցների աղյուսակում։ Ընդհանուր առմամբ այս եվրագավաթային մրցաշրջանում «Փյունիկը» Հայաստանին բերել է 0,625 միավոր, ինչը լավագույն ցուցանիշն է հայկական ակումբների շրջանում։
Որակավորման առաջին փուլում «Փյունիկը» երկու անգամ հաղթել էր Մալթան ներկայացնող «Մարսաշլոկին»՝ 3։0 և 1։0 հաշիվներով։
«Փյունիկի» կազմը. Հենրի Ավագյան — Կայնուրգիոս, Միխայիլ Կովալենկո (Դարբինյան, 78), Սերգեյ Վակուլենկո, Էրիկ Սիմոնյան (Մետոյան, 73), Խամես Սանտոս — Կարլեն Հովհաննիսյան, Հովհաննես Հարությունյան (Վիտի, 58), Սեադ Իսլամովիչ, Դանիիլ Կուլիկով (Գրիֆիթ, 58) — Յասոնաս Պիկիս (Յանասանե, 58)։