SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Նիկոլաս Կալուկյանը գոլի և գոլային փոխանցման հեղինակ է դարձել «Կարոլինա Քորի» կազմում նորամուտի խաղում


Նիկոլաս Կալուկյանը գոլի և գոլային փոխանցման հեղինակ է դարձել «Կարոլինա Քորի» կազմում նորամուտի խաղում
Ֆուտբոլ

Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Նիկոլաս Կալուկյանը արդյունավետ նորամուտ է նշել «Կարոլինա Քոր» ակումբի կազմում՝ MLS NEXT Pro լիգայում։

«Ուրարտուի» նախկին ֆուտբոլիստը «Ինտեր Մայամի II»-ի դեմ խաղում ընդգրկվել է մեկնարկային կազմում և մասնակցել իր թիմի երկու գոլերին։ Սկզբում Կալուկյանն իրացրել է 11-մետրանոց հարվածը՝ խփելով «Կարոլինա Քորի» երկրորդ գոլը, իսկ այնուհետև գոլային փոխանցում է կատարել երրորդ գոլի ժամանակ։

Հանդիպումն ավարտվել է «Կարոլինա Քորի»՝ 4։0 հաշվով խոշոր հաղթանակով։ Կալուկյանը խաղադաշտում անցկացրել է ամբողջ հանդիպումը և SofaScore վիճակագրական հարթակից ստացել 7,7 գնահատական։

Գոլից և գոլային փոխանցումից բացի՝ հարձակվողը կատարել է մեկ առանցքային փոխանցում, ստեղծել մեկ գոլային պահ և չորս հարված կատարել մրցակցի դարպասին։

Մինչև «Կարոլինա Քոր» տեղափոխվելը Կալուկյանը երկու մրցաշրջան անցկացրել է Հայաստանի առաջնությունում։ «Ուրարտուի» կազմում նա խփել է յոթ գոլ և հրավիրվել Հայաստանի ազգային հավաքական։

Ընդ որում՝ մինչև երևանյան ակումբ տեղափոխվելը Կալուկյանը պրոֆեսիոնալ թիմերում հանդես չէր եկել և խաղում էր ԱՄՆ-ի ուսանողական լիգայում։


Telegram Sportaran

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

sportaran@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։