Լեբրոն Ջեյմսը կարիերան կշարունակի «Ֆիլադելֆիայում»
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
41-ամյա Լեբրոն Ջեյմսը երկու տարվա պայմանագիր է ստորագրել «Ֆիլադելֆիա Սևենթի Սիքսերսի» հետ։ Պայմանագրի ընդհանուր արժեքը կազմում է 8 միլիոն դոլար։
Այս ամռանը NBA-ի քառակի չեմպիոնի ծառայություններով հետաքրքրված էին «Մայամի Հիթը», «Գոլդեն Սթեյթ Ուորիորսը», «Քլիվլենդ Կավալիերսը» և «Ֆիլադելֆիան»։ Ի վերջո, Ջեյմսը որոշել է կարիերան շարունակել «Սիքսերսի» կազմում։
Ավելի վաղ թիմին էր միացել նաև Ջեյլեն Բրաունը, որը տեղափոխվել էր «Բոստոն Սելթիքսից»։ «Ֆիլադելֆիայի» կազմում հանդես են գալիս նաև Ջոել Էմբիդը, Թայրիզ Մաքսին և Վի Ջեյ Էջքոմբը։
Թիմի ենթադրյալ մեկնարկային հնգյակը տպավորիչ տեսք ունի՝ Թայրիզ Մաքսի, Վի Ջեյ Էջքոմբ, Ջեյլեն Բրաուն, Լեբրոն Ջեյմս և Ջոել Էմբիդ։
Անցած մրցաշրջանում «Ֆիլադելֆիան» հաջող հանդես եկավ փլեյ-օֆֆում՝ պայքարից դուրս թողնելով «Բոստոնին», սակայն հաջորդ փուլում պարտվեց ապագա չեմպիոն «Նյու Յորք Նիքսին»։ Կազմի նման ուժեղացումից հետո թիմը նոր մրցաշրջանում կարող է դառնալ չեմպիոնական տիտղոսի գլխավոր հավակնորդներից մեկը։